«Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասով

Թեմա

Արմեն Հովասափյանը գրում է

«Իրական Հայաստանի» մասին Նիկոլի վերջին թեզերի գեներացիայից հետո, բավական հաճախ եմ մտածում, թե իրականում ի՞նչ է «իրական Հայաստանը», զուտ տերմին, որը հերթական անգամ մոգոնվել է Նիկոլի կողմից, թե հայությանը զուգահեռ գոյություն ունեցող մի մատերիա։

 

Լսել էի՝ «Մեծ Հայք», «Արևմտյան Հայաստան», «Լեռնահայաստան», ու որոշակի պատկերացումներ (մեղմ ասած) ունեի, թե նրանց սահմանների, թե աշխարհագրական դիրքի մասին․ բայց «իրական Հայաստանը» դա մտացածին միֆ է, որը Նիկոլն անհոգնել փորձում է փաթաթել մեր վզին։

 

Թերևս նույն «իրական Հայաստանում» է, որ 24-ժամյա ռեժիմով խուլիգանության ու սպանությունների շարք է տեղի ունենում, ընդդիմադիրները հետապնդվում են իշխանությանը քննադատելու համար, մարդը առևանգվում ոստիկանության մեքենայից և խոշտանգվում, քաղաքացին դառնում հարկի մատերիալ, իսկ հարկատուն՝ «հերոս», իրական հերոսները բոլոր տարբերոակներով արժեզրկվում ու անարգվում, նախկին իշխանությունները դեմոնիզացվում ու համարվում «թալանչի», իսկ նրանց հետ ասոցացվող ամեն մի դրվագը արմատախիլ արվում հպարտ քաղաքացու ուղեղից։

    

Կարևոր է այն, որ «իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են համապատասխան շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասով՝ կառավարության նիստերին ու ԱԺ ամբիոններից արհեստական դիֆերամբներ ասելով։ Նույն այդ Հայաստանի ղեկավարը երեկ գնացել էր Տավուշ ու քաղաքացիներին փորձում էր համոզել, որ «շատ լավ է, որ Ադրբեջանը 50 մետրի վրա է, կգնաք առևտուր կանեք» կամ ասենք հայտարարում, թե «90 տոկոս գարանտիա եմ տալիս, որ թուրքը չի գալ դիրքերում նստի»։ Ասենք շարքային ժանգլյորի խոսակցություն, ով ժամանակին մատնոց էր խաղացնում ասենք «Երրորդ մասում» (չնայած նրանց պանյատները հաստատ այլ էին)։

 

Հիմա եկեք մի դրվագ, զուտ ապրիորի պատկերացնենք ՀՀ նախկին ղեկավարներից մեկին, ասենք Սերժ Սարգսյանին, ով կհայտարարեր, որ «ես 90 տոկոս գարանտիա եմ տալիս, որ թուրքն էս ինչ բանը չի անի»։ Նիկոլ, դու գարանտիա տվող չես, էն էլ 90 տոկոսանոց, դու, քո բառերով ասեմ, որ չնեղանաս, «երկրի լեգիտիմ ընտրված ղեկավար էս» (մեղա քեզ տեր, նախագահ Սարգսյանն էլ թող ինձ ների, դրա հետ զուգահեռ տանելու համար), ՀՀ ցանկացած քաղաքացի կմտածեր, թե էս մեր երկրի ղեկավարը գժվել է, ինչի՞ է նման խոսույթով խոսում մեզ հետ, բա էլ ո՞վ, եթե ոչ երկրի ղեկավարը պիտի մեր ավնտանգության թիվ մեկ երաշխավորը լինի։ Նիկո՛լ, դու էիր չէ՞, որ հայտարարում էիր, թե ես «29,800 (հետո միքս արեցիր) քառակուսու վարչապետն» էս, էլի մնացիր պրյոմի տակ, ջոգո՞ւմ ես։ 

 

Ասածս ինչ է․ հիմի էսօր եկել է, կառավարության նիստին խոսում է «կիստաներից ու գիշերամիզությունից», հայտարարում, թե «համակարգային սխեմաներ են աշխատել, ու կոռուպցիոն շղթաներ կան, բանակից ազատվելու հետ կապված»։ Ընկեր ջան, բա 100 անգամ պորթեցիր քեզ, թե «ՀՀ-ում համակարգային կոռուպցիան վերացած է։ Ես լեգիտիմ իրավունք ունե՞մ մտածելու, որ քո հաջորդ կլուոնադայի արարին էս նախապատրաստում Ապրիլի 24-ին ընդառաջ։

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի