Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ Փաշինյան

Թեմա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետական համակարգի առաջնային օղակում խորը խնդիրներ է տեսնում։

Վարչապետն այդ մասին ասել է ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում։ 

Նա նշել է, որ չի հիշում մի դեպք, երբ պետական համակարգի կառավարման առաջնային օղակներից բարձրաձայնվի որևէ խնդրի մասին։ 

«Վերջին շրջանում մի քանի այդպիսի աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային, առողջապահության  համակարգի աշխատակիցների ներգրավմամբ ուղղակի սխեմաներ էին գործում, և պետական վերահսկողական ծառայության ստուգման արդյունքում մի զարմանալի փաստ հայտնաբերեցինք. իմ մտքով չէր էլ անցել, որ այդպիսին է պրակտիկան։ Արձանագրվել էր, որ զորակոչիկի ուղեղում կիստա կա, բայց դա հնարավոր չէ նույնականացնել. այն հետազոտության տվյալը, որի հղում է արվում, հենց այդ մարդու հետազոտության տվյա՞լն է, թե՞ «տիպային» կիստա ունենք, պատճենով բոլորի գործերի մեջ դնում ենք և ազատում։ Այսինքն, այսպիսի խորը խնդիրներ կան։

Ո՞ւմ մտքով կանցներ, որ երկրի էլիտար երկու մասնագիտություն ունեցող ներկայացուցիչների միջև այդպիսի լայն համագործակցություն կա ընդդեմ պետության»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն էական է համարում այն, որ այս ահազանգերը և իրավիճակները տվյալ համակարգերից չեն ստացել։

«Մենք լրիվ ուրիշ դեպքերով և ուրիշ տեղերով գնացել և հասկացել ենք, որ այստեղ խնդիր կա։ Բայց պետական համակարգի ամբողջ աշխատանքի իմաստը դրա մեջ է, որ առաջնային օղակի մարդիկ ասեն, որ այստեղ խնդիր կա։  

Ես ուզում եմ տալ հարց, որը և հռետորական է, և ոչ։ Ինչո՞ւ առողջապահության նախարարության և պաշտպանության նախարարության առաջնային օղակները չեն զեկուցել կառավարությանը:

Չեմ հիշում մի դեպք, որ առաջնային օղակներից զեկույցներ եկած լինի։ Չկա այդպիսի դեպք։ Այստեղ է խորը պետական համակարգի ճգնաժամը երևում»,- եզրափակեց Փաշինյանը։

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)