Ալիեւ-Փաշինյան մակարդակով կապիտուլյացիայի շարունակության ենք ականատես լինում. Խաչատրյան

Ներքաղաքական

Խորհրդարանական ընդդիմությունն իրական սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի եւ ընթացակարգով շարժվելու կողմնակից է։ Բայց այս պահին որեւէ սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց չկա, կա կապիտուլյացիայի շարունակություն: Այս մասին նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ եւ ընդգծեց, որ խորհրդարանական ընդդիմության առաջարկները ներկայացված են եղել այն հայտարարության մեջ, որն ԱԺ մեծամասնությունը տորպեդահարեց:

— Այս իշխանություններն անընդհատ հղում են կատարում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ` 1991 թվականին որեւէ վավեր ադրբեջանական ստորագրություն որեւէ փաստաթղթի տակ չկա։ Գտեք ԱՊՀ փաստաթղթերի ռեեստրը եւ կտեսնեք, թե Ադրբեջանը երբ է վավերացրել այդ փաստաթղթերը։ Այսինքն՝ այս իշխանությունները հղում են կատարում մի բանի վրա, որը գոյություն չունի: Երկրորդ` ի՞նչ քարտեզներ: Ասում են՝ 1974 թվականի քարտեզներ։ Հիմա Ադրբեջանը դա մերժեց, բազմաթիվ այլ քարտեզներ կան, սահմանաճշտման աշխատանքներ են եղել 1988 թվականից` մինչեւ արցախյան հակամարտության սկիզբը, դրանք հաշվի չեն առնվում։ Երրորդ` ինչո՞ւ է դա տեղի ունենում հատվածական եւ ոչ թե համապարփակ, այսինքն՝ ամբողջ սահմանի երկայնքով պետք է լինի սահմանազատում, հետո նոր գնան սահմանագծման, ապա նոր զինված ուժերի վերատեղակայում լինի նոր սահմանի երկայնքով։ Այս մարդիկ գնում են հատվածական՝ սա տանք, հետո տեսնենք` ինչ է լինելու։ Ճիշտ այնպես, ինչպես եղավ Շուռնուխում: Բացի այդ, Արցախի հակամարտությունը, քաղաքական կարգավորումը որեւէ կերպ չպետք է փոխկապակցվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնտուրների ճշտման հետ։ Եվ այս կոնտուրների ճշտման հետ կապված` պետք է հաշվի առնենք բոլոր այն գործոնները, որոնք ներառված են ԵԱՀԿ քարտուղարության ուղեցույցի մեջ` սահմաններ, որոնք կապահովեն երկրների անվտանգությունը, սահմաններ բնական օբյեկտների երկայնքով՝ լեռներ, սարեր, ջրեր։ Սահմաններ գծելուց պետք է նաեւ հաշվի առնել պաշտամունքի վայրերի եւ գերեզմանների առկայությունը: Բայց Հայաստանի իշխանությունն ասում է` ճարներս ի՞նչ, պետք է զիջենք, որ կռիվ չլինի։ Ցանկացած բառարան, որ բացեք, դա կապիտուլյացիայի սահմանումն է` դադարել պայքարել, որպեսզի ավելի վատ չլինի։ Նույն գործընթացն է, ինչ եղել է 2018-2020 թվականներին։ Կար Մինսկի շրջանակներում բանակցություններ, որոնք այս իշխանություններն օգտագործում էին որպես շղարշ, եւ կար Ալիեւ-Փաշինյան օպերատիվ կապ, որտեղ պայմանավորվածություններ էին։ Հիմա էլ նույնն է Մհեր Գրիգորյանն ինչ անում է, լավ է անում, թղթով է անում, բայց ինքն ինչ անում է, դա շղարշ է, պրոցեսը գնում է Ալիեւ-Փաշինյան մակարդակով։ Եվ Ալիեւ-Փաշինյան մակարդակով կապիտուլյացիայի ենք ականատես լինում:

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)