«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բավական չէ՞ լռեք, եվրոյոնջանե՛ր. Նաիրա Զոհրաբյան

Ներքաղաքական

Ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի եւ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջեւ տրանսպորտում տեղի է ունեցել միջադեպ, որի վերաբերյալ խուլիգանության հանցակազմի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Սակայն թե ինչպես են Ս. Վարդանյանին խոշտանգել հետո, էլ ավելի ուշագրավ է, քան տեղի ունեցած միջադեպը: Փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը եւ Վարազդատ Հարությունյանը երեկ մամուլի ասուլիսով հանդես եկան եւ տեղեկացրին, որ քննչական գործողությունների ավարտից հետո` Ս. Վարդանյանին ոստիկանության ծառայողները պետք է ուղեկցեին ձերբակալվածների պահման վայր, բայց հետագայում պարզվել է, որ վերջիններս ճանապարհին կանգ են առել` «բնական կարիքները հոգալու» պատրվակով, ձերբակալված անձին մենակ են թողել մեքենայի մեջ եւ հեռացել, որից անմիջապես հետո ձեռնաշղթաներ կրող Վարդանյանի վրա են հարձակվել մի քանի դիմակավորված անձ, դուրս բերել մեքենայից, ծեծել, հայհոյել, փորձել են ստիպել, որ վերջինս կրկնի հայհոյանքներ ինքն իր հասցեին, ինչը քաղաքացին չի կատարել, իջեցրել են տաբատը, մահակը պահել ոտքերի արանքում՝ ահաբեկելով նրան: Արժանապատվությունը նվաստացնող այս գործողություններից հետո նորից նստեցրել են ոստիկանական ավտոմեքենան եւ հեռացել։ Դրանից հետո մոտեցել են ուղեկցող ոստիկանները եւ տարել նրան ձերբակալվածների պահման վայր: Անդրադառնալով վերոնշյալին` «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ նախ հիշեցրեց, որ Ս. Վարդանյանը 44-օրյա պատերազմի մասնակից է:

— Ես մանրամասն նայել եմ ՔՊ-ական պատգամավորի եւ Սամվել Վարդանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի կադրերը, չկա որեւէ բռնություն, որեւէ բռնության կոչ, կա մարդու տեսակետ՝ այս իշխանության ներկայացուցչի հանդեպ: Ավելին` տեսանյութից երեւում է, որ տվյալ ՔՊ-ական պատգամավորն է փորձում հարվածել քաղաքացուն, որը փորձում է իր տեսակետը հայտնել: Իրավապահ համակարգը 2018 թվականից սկսած՝ ամեն օր, հարյուր հատ խուլիգանության մեղադրանք պետք է առաջադրեր, Նիկոլ Փաշինյանից սկսած՝ տարբեր տրամաչափի ուսապարկերով վերջացրած, իրենց բռնության, հակասահմանադրական կոչերի համար: Ինչ վերաբերում է Սամվել Վարդանյանին դիմակավորված անձանց կողմից դաժան ծեծի ենթարկելուն, հարց է առաջանում` ինչո՞ւ ձերբակալված անձանց պահպանության վայր ուղեկցող ոստիկանները չեն կանխել: Բոլոր լեգիտիմ իրավունքներն ունենք` վստահաբար պնդելու, որ սա կազմակերպված է եղել հենց իշխանության կողմից եւ իշխանական կոնկրետ թեւի հրահանգով են ինչ-որ դիմակավորված անձինք դաժան ծեծի ենթարկել քաղաքացուն: Դիմում եմ` ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցներին եւ եվրոպական դեսպանատներին` բավական չէ՞ լռեք, եվրոյոնջաներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան