Սիրիային ուղղված ԱՄՆ-ի հրթիռակոծումն ուրախացրել է «Կովկասի արեւմտամետ սրտերին»

Արխիվ 16-20

Սիրիային ուղղված ԱՄՆ-ի հրթիռակոծումն ուրախացրել է «Կովկասի արեւմտամետ սրտերին», որտեղ հարվածները դիտարկվել են որպես նշան առ այն, որ Թրամփի նոր վարչակազմը պատրաստ է կոշտ ձևով գործել ընդդեմ Ռուսաստանի,- այս մասին eurasianet.org-ում գրում է Ջոշուա Կուչերան՝ ներկայացնելով բանախոսների տեսակետներ։ «Կարծում եմ, այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 7-ին Սիրիայում՝ Tomahawk հրթիռների արձակումը, փոխեց իրավիճակը շատ դրամատիկ կերպով»,-ասել է Տարածաշրջանային հետազոտությունների երևանյան կենտրոնի ավագ վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը։ «Կրեմլն այժմ պետք է շատ ավելի զգույշ լինի»,- նշել է նա եւ ավելացրել, որ դա հավանաբար փոքր-ինչ կդանդաղեցնի Կովկասում մեկ այլ պատերազմի հավանականությունը։ Շահնազարյանը խոսել է ապրիլի 20-21-ը Թբիլիսիում անցկացված Հարավային Կովկասի անվտանգության ֆորումի շրջանակում։ Թրամփի վարչակազմի անորոշ արտաքին քաղաքականությունը եղել է միջոցառման հիմնական թեման։ Եվ եթե կային մտավախություններ, որ Թրամփը  կարող է մեղմ լինել Ռուսաստանի նկատմամբ, Սիրիային ուղղված հրթիռային հարվածներն ի չիք դարձրին դրանք։ «Մենք տեսանք, թե որքան վախեցած էին ռուսները հարվածներից հետո»,- ասել է Նոդար Խարշիլաձեն՝ Վրաստանի Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի հիմնադիրը, ով նախկինում եղել է պաշտպանության և ներքին գործերի փոխնախարար։ Նրա խոսքով՝ նրանք ճանաչում են ուժը, երբ տեսնում են այն, և ճանաչում են թուլությունը, երբ տեսնում են այն։ Մեկ այլ բանախոս՝ Վաշինգտոնում Վրաստանի նախկին դեսպան Բատու Կուտելիան, Թրամփի արտաքին քաղաքականությունում տեսել է Ռոնալդ Ռեյգանի հետքերը։ «Դա տարբեր, թվացյալ հակասական հայտարարությունների միքս չէ, այլ բավականին շրջահոսելի քաղաքականություն»,- նշել է նա։ Կուտելիան, ով ներկայում հանդիսանում է Վրաստանում Ատլանտյան խորհրդի փոխնախագահը, ասել է, որ գործընկերների հետ փորձել է մշակել Թրամփի արտաքին քաղաքական դոկտրինը՝ հիմնված այն բանի վրա, թե ինչ է նա ասել եւ ինչ արել մինչև հիմա։ «Որքան էլ տարօրինակ է, այն խիստ նման է նախագահ Ռեյգանի Ազգային անվտանգության որոշման հրաման 75-ին։ Արդյո՞ք Թրամփը կլինի նոր Ռեյգան թե ոչ, պատմությունը կդատի»- ասել է նա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում