ԳՅՈՒՄՐԵՑԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՀԱՂԹՈՂ ՈՒ ՆՎՍՃԵՑ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳԻՐ

Սպորտ

Թաիլանդական Պուկետում, այսօր ապրիլի 11-ին ծանրամարտի Աշխարհի գավաթի վարկանիշային խաղարկությունում վերջինը պայքարի մեջ մտան գերծանր քաշային կարգի ծանրորդները։

Հայաստանը ներկայացրեցին անվանի ծանրորդներ ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ և ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԸ։ Եվրոպայի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը սկսեց 195 կգ ֊ից, ապա մոտեցավ 202֊ին, սակայն երկու մոտեցմամբ այն գրանցել չհաջողվեց։ Եվրոպայի չեմպիոն, ծնունդով գյումրեցի Վարազդատ Լալայանը, նախ հեշտությամբ բարձրացրեց 205 կգ ծանրաձողը, երկրորդի համար 5 կգ ֊ոց քայլ արեց ու նորից այն պահեց գլխավերևում, իսկ վերջին մոտեցմամբ 215 կգ չկարողացավ իրեն ենթարկել։ Հրման ժամանակ, նախ Լալայանը գրանցեց 243 կգ, Մարտիրոսյանը պատասխանեց 245 ֊ով, Եվրոպայի չեմպիոնը 10 կգ ավելացրեց ու հաջողությամբ բարձրացրեց։ Նա երկամարտի 463 կգ արդյունքով ոսկե մեդալ նվաճեց։ Վարազդատ Լալայանը, նաև պոկման և հրման փոքր ոսկե մեդալակիրն է։ Մարտիրոսյանը երկու անգամ մոտեցավ 253 ֊ին, սակայն ձախողեց փորձերը, նա 440 կգ֊ով ելույթը ավարտեց ու զբաղեցրեց 4֊րդ տեղը։ Նշենք, որ սա Վարազդատ Լալայանի երկրորդ ոսկե մեդալն էր այս տարվա, նա Եվրոպայի չեմպիոնի բաղձալի տիտղոսն էր նաև նվաճել։Լալայանը, Գյումրեցի անվանի մարզիչ Կարեն Կարապետյանի սանն է։ Քանի որ այս մրցաշարը Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային էր, ուստի Լալայանը նվաճեց նաև ամռանը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Հավելենք, որ այս միջազգային մրցաշարն վերջինն էր, որը վարկանիշային էր Օլիմպիական խաղերի համար։

Շնորհավորում ենք Վարազդատին ու սպասում կրկին ոսկե մեդալ արդեն Փարիզից։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում