ԱՄՆ-ն «քաշեց» Փաշինյանին. ի՞նչ է ասել դեսպանը

Թեմա

«Ազատության»-ը տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պատասխանել է հարցին՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը տեղահանությո՞ւն էր, թե՞ էթնիկ զտում՝ ընդգծելով ԱՄՆ-ն չունի հստակ գնահատական այս հարցի վերաբերյալ: «Մենք խումբ ունեինք, որը հարցազրույցներ էր անում և զրուցում տեղահանվածների հետ, բայց նրանք դեռևս դրա վերաբերյալ որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել»- ասել է դեսպանը:

Սրանից օրեր առաջ էլ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութանը լրատվամիջոցներն էին դիմել: ԱՄՆ դեսպանին, մասնավորապես, խնդրել էին պատասխանել, թե ինչ տեղեկություններ կան դեսպանի մոտ, որտեղ է սկսվում եւ որտեղ է ավարտվում Հայաստանի Հանրապետությունը: Ո՞ր թվականի քարտեզներն է միջազգային հանրությունը համարում լեգիտիմ եւ առաջարկում սահմանազատումն իրականացնել այդ քարտեզներով: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տվել է այսպիսի պատասխան.

 

«Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Հուսով ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն տեւական խաղաղության համաձայնագիր, որով կճանաչվի այդ ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը․ եւ ինչքան շուտ, այնքան լավ»:

 

Ըստ էության ԱՄՆ դեսպանատունը հստակ չի պատասխանել տրված հարցերին, ինչն էլ նշանակում է, որ չունի հստակ գնահատական, թե որտեղ է սկսվում և որտեղ է վերջանում ՀՀ-ն:

 

Հայ-ամերիկյան հարաբերությունների բարելավման մասին դրական ակնարկներ են արվել ապրիլի 5-ի բրյուսելյան եռակողմ հանդիպման ժամանակ։ Եվ ակնկալվում է, որ առաջիկայում ԱՄՆ-ն կընդլայնի գործակցությունը ՀՀ-ի հետ, սակայն ԱՄՆ դեսպանի հարցազրույցը փաստում է, որ այդ լավատեսությունը որևէ կերպ հիմնավորված չէր: ԱՄՆ-ն ոչ միայն հստակորեն չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, այլ մի բան էլ արդարացնում է Ալիևին՝ նշելով, թե չկան գնահատականներ, որ Արցախում տեղի ունեցածը էթնիկ զտում էր:

https://youtu.be/8Fqi4b8Rh-g?si=TkbeaOj40VHbJm9F

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի