ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Չ­նա­յած նրան, որ խորհր­դա­րա­նա­կան եր­կու ընդ­դի­մա­դիր խմբակ­ցութ­յուն­նե­րը ե­րաշ­խա­վո­րութ­յուն էին ներ­կա­յաց­րել դա­տա­րան` ՀՀԿ փոխ­նա­խա­գահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ խա­փան­ման մի­ջոց կա­լան­քը փո­խե­լու վե­րա­բեր­յալ, սա­կայն դա­տա­վոր ­Վա­հե ­Դոլ­մազ­յա­նը մեր­ժեց այն: Ա­շոտ­յա­նը կշա­րու­նա­կի մնալ կա­լան­քի տակ եւս ե­րեք ա­միս: Այս­քա­նից հե­տո զար­մա­նա­լի է, թե էլ քա­նի՞ կո­պե­կի ար­ժեք ու­նի այս գու­մար­ման խորհր­դա­րա­նում պատ­գա­մա­վո­րի ման­դա­տը պա­հե­լը, երբ ան­գամ մի դա­տա­վո­րի հա­մար 30 պատ­գա­մա­վո­րի կող­մից ե­րաշ­խա­վո­րա­գի­րը բա­վա­րար հե­ղի­նա­կութ­յուն չէր: Այս ա­ռու­մով դժվար է չհա­մա­ձայ­նել ­Լե­հաս­տա­նում ՀՀ նախ­կին դես­պան Էդ­գար ­Ղա­զար­յա­նի հետ, ում կար­ծի­քով` «Ար­մեն Ա­շոտ­յա­նի եւ մյուս քաղ­բան­տարկ­յալ­նե­րի ա­զա­տութ­յա­նը հաս­նե­լու հա­մար Ազ­գա­յին ժո­ղո­վի 30 պատ­գա­մա­վոր­նե­րը ոչ թե պետք էր դա­տա­րա­նի ե­րաշ­խա­վո­րագ­րեր ներ­կա­յաց­նեին, այլ սկսեին ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նից ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նին անվս­տա­հութ­յուն հայտ­նե­լու գոր­ծըն­թաց»։

Ընդ­հան­րա­պես` եր­կի­րը դար­ձել ոչ թե, ինչ­պես ­Նի­կոլ ­Փա­շին­յանն է ա­սում` ի­րա­կան, այլ` դա­տա­րա­նից դա­տա­րան ­Հա­յաս­տան: Այ­սօր կհրա­պա­րակ­վի քաղ­բան­տարկ­յալ ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻ վե­րա­բեր­յալ շին­ծու գոր­ծով վեր­դիկ­տը: Ուղ­նու­ծու­ծով քա­ղա­քա­կան գործ քննե­լով հան­դերձ` դա­տա­վոր ­Սու­սան­նա Գ­զոգ­յա­նը ե­րեկ ­Մալ­յա­նի «վեր­ջին» խոս­քը դեռ չհնչեց­րած` ո­րո­շեց գրաքն­նութ­յան են­թար­կել այն` հա­մո­զե­լով, որ ոչ մի թթու-կծու խոսք չա­սի:

Ոչ միայն զա­վեշ­տա­լի, այլ զվար­ճա­լի է, թե ինչ­պես հեր­թա­կան ան­գամ իշ­խա­նութ­յու­նը «գցեց»` ի­րենց քա­ղա­քա­գետ ու քաղ­տեխ­նո­լոգ հռչա­կած գրպա­նա­յին «սա­զան­դար­նե­րին»: ­Մինչ վեր­ջին­ներս ջանք ու ե­ռանդ չէին խնա­յում` ա­պա­ցու­ցե­լու անհ­նա­րի­նը, թե ինչ լավ է լի­նե­լու ռու­սա­կան շու­կան եվ­րո­պա­կա­նով փո­խա­րի­նե­լը, փոխ­վար­չա­պետ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ռու­սա­կան պե­տա­կան «Ռիա Նովոստի» գոր­ծա­կա­լութ­յա­նը վստա­հեց­րել է, որ «ԱՄՆ-ի եւ Եվ­րա­միութ­յան հետ ­Հա­յաս­տա­նի հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը ուղղ­ված չէ ԵԱՏՄ-ի դեմ»։ Ա­վե­լին, ըստ Գ­րի­գոր­յա­նի` «Ա­ռեւտ­րատն­տե­սա­կան կա­պե­րը դի­վեր­սի­ֆի­կաց­նե­լու քա­ղա­քա­կա­նու­թունն ուղղ­ված չէ ո­րե­ւէ միութ­յուն­նե­րի, ա­ռա­վել եւս ԵԱՏՄ-ի դեմ»: Ի­հար­կե, ոչ պա­կաս ու­շագ­րավ է այս հար­ցում Մ­հեր Գ­րի­գոր­յա­նի ինք­նավս­տա­հութ­յու­նը: ­Տես­նես հի­շո՞ւմ է, որ ին­քը ներ­կա­յաց­նում է մի իշ­խա­նութ­յուն, ո­րը ժա­մա­նա­կին խորհր­դա­րա­նում ԵԱՏՄ-ից դուրս գա­լու գոր­ծըն­թաց էր սկսել:

Ի դեպ, մինչ ­Հա­յաս­տա­նը նետ­վում է մեկ Ա­րեւ­մուտ­քի ու ­Միաց­յալ ­Նա­հանգ­նե­րի գիր­կը, Ուկ­րաի­նա­յի նա­խա­գահ ՎԼԱԴԻՄԻՐ ԶԵԼԵՆՍԿԻՆ է ապ­շեց­նող հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կել: Ան­գամ ­Զե­լենս­կին է հաս­կա­ցել, որ մի օր ուշ, թե մի օր շուտ Ա­րեւ­մուտքն ու Միաց­յալ ­Նա­հանգ­նե­րը նրան «փուռն» են տա­լու: Ուկ­րաի­նա­յի նա­խա­գա­հը ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս մու­ննաթ է ե­կել վեր­ջին­նե­րիս վրա, թե` «հար­կա­վոր են ՀՕՊ եւ այլ պաշտ­պա­նա­կան ա­ջակ­ցութ­յուն, այլ ոչ թե աչք­փա­կո­ցի եւ եր­կար բա­նա­վե­ճեր»: Ընդ ո­րում` ­Զե­լենս­կին «եր­կար բա­նա­վե­ճե­րի» մա­սին խո­սում է այն պա­հին, երբ ա­մե­րիկ­յան ­Կոնգ­րե­սը նախ­կի­նի պես չի կա­րո­ղա­նում ո­րո­շում ըն­դու­նել Ուկ­րաի­նա­յին ռազ­մա­կան եւ ֆի­նան­սա­կան օգ­նութ­յան հեր­թա­կան փա­թե­թի տրա­մադր­ման մա­սին` մոտ 60 մլրդ ­դո­լա­րի չա­փով։ Իսկ ­Հա­յաս­տա­նում ո­մանք լուրջ դեմ­քով քննար­կում են, թե ՀԱՊԿ-ից դուրս գանք, 5-10 րո­պեում ա­մե­րիկ­յան տան­կե­րը լի­նե­լու են հրա­պա­րա­կում:

https://iravunk.com/sim/?p=280960&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը