«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երբ ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ նո­րաս­տեղծ կու­սակ­ցութ­յան սա­կա­վա­թիվ ան­դամ­նե­րը քայ­լեր­թի ըն­թաց­քում վան­կար­կում էին «Ոս­կե­պա­րը Հա­յաս­տան է», մի կին վան­կար­կեց` «Նի­կոլ, դա­վա­ճա­ն»: Բայց նրան «հաս­կաց­րի­ն», որ «դրա վախ­տը չի հի­մա», ու ան­ցան նո­րից ո­րոշ­ված վան­կար­կում­նե­րին: Զար­մա­նա­լի է, ե­թե «Քեթ­րի­նի» Միհ­րա­նի «պլո­ճի­կը», այն էլ Մոսկ­վա­յից, չի հե­րի­քում ի­րե­րը ի­րենց ա­նուն­նե­րով ան­վա­նել, ա­պա ին­չի՞ հա­մար է կու­սակ­ցութ­յուն ստեղ­ծել, որ ա­սի «Ոս­կե­պա­րը Հա­յաս­տա՞ն է»։ Թեեւ դա էլ զար­մա­նա­լի չէ` ո՞ւմ մոտ բա­նա­նի ան­վան տակ մի տոն­նա թմրան­յութ հայտ­նա­բե­րե­լուց հե­տո «դու­խը» կհե­րի­քեր Նի­կո­լին դա­վա­ճան ան­վա­նե­լու։

­Դիփ խա­բու­մին ու խա­բու­մին... է, Պե­պո ջան, դու դեռ իս­կա­կան խա­բե­լը չես տե­սել։ Բա որ մեր նի­կո­լազ­գի­նե­րի խա­բե­լը տես­նեիր, զար­ման­քից ուշքդ կգնար։ «Գլ­խա­վոր շտաբն է նպա­տա­կա­հար­մար գտել սահ­մա­նա­զա­տու­մը սկսել Տա­վու­շի հատ­վա­ծի­ց»,- հայ­տա­րա­րել է ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ։ Իսկ մեկ այլ պատ­վա­վոր նի­կո­լա­կան` Ար­մեն ա­նու­նով պատ­գա­մա­վոր, մի շա­բաթ ա­ռաջ ա­սել էր, որ Ադր­բե­ջանն է այդ­պես ցան­կա­նում։ Այս եր­կու­սի խոս­քը ի­րար չի բռնում, ե­թե, ի­հար­կե, Ան­դո­նը ի նկա­տի չու­ներ Ադր­բե­ջա­նի Գլ­խա­վոր շտա­բը։ Բայց ա­մե­նա­զար­մա­նա­լին այն է, որ մեկ օր չան­ցած, Ան­դո­նը հան­կարծ խոս­տո­վա­նեց, որ ի­րեն լավ չեն հաս­կա­ցել, այդ չէր ու­զում ա­սել: Դ­րա­նից հե­տո գնա ու հաս­կա­ցի` հի­մա Ան­դո­նի ո՞ր մի խոս­քին պետք է հա­վա­տանք, ո՞ր մե­կը շփոթ­մունք չէ, ո՞ր մե­կը սխալ ներ­կա­յաց­ված չէ, եւ այդ­պես շա­րու­նակ: Չ­նա­յած, երկ­րա­շար­ժե­րի հա­մար տրված օգ­նութ­յան գոր­ծով մեծն մաս­նա­գե­տին ինչ ա­սես` Ան­դոնն է, է­լի, ինչ­պես որ կա: Ու վատն այն է, որ սա նի­կո­լա­կան­նե­րի մեջ աչ­քի ընկ­նող­նե­րից է` ու­ղե­ղա­յին զանգ­վա­ծից:

­Նի­կո­լի ո­րոշ­մամբ «Երկ­րա­պահ կա­մա­վո­րա­կան միութ­յու­նը» բյու­ջեից կստա­նա 234,6 մլն դ­րամ: Ինչ­պես ա­սում են, բա­րի ա­խոր­ժակ, պա­րոն ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ: Վեր­ջի­նիս թե­ւա­վոր խոս­քը, որ Նի­կո­լի հե­ղա­փո­խութ­յու­նը ա­վե­լի կար­ևոր է, քան Ար­ցախ­յան ա­զա­տա­մար­տը ստա­նում է իր նյու­թա­կա­նաց­ված ար­ժե­քը։ Զար­մա­նա­լի մար­գա­րեա­կան տա­ղան­դով է օժտ­ված ԵԿՄ նա­խա­գա­հը։ Իսկ դուք, պա­րոն Վա­նեց­յան, ա­սում էիք` ո­ղոր­մա­ծիկ Ման­վե­լի տու­շոն­կա...

­Հոր­դա­նա­նի արտ­գործ­նա­խա­րար Այ­ման Սա­ֆա­դին պաշտ­պա­նեց Ե­րու­սա­ղե­մի Հա­յոց պատ­րիար­քա­րա­նը Իս­րա­յե­լի իշ­խա­նութ­յուն­նե­րի եւ ազ­գայ­նա­կան­նե­րի ոտնձ­գութ­յուն­նե­րից: Նա նաեւ կոչ ա­րեց մի­ջազ­գա­յին հան­րութ­յա­նը ա­ջակ­ցութ­յուն ցու­ցա­բե­րել հա­յե­րին: Զար­մա­նա­լիո­րեն այդ կո­չին չար­ձա­գան­քեց Հա­յաս­տա­նի ԱԳՆ -ն։ Հա­վա­նա­բար ԱՐԱԲԱԹ ՄԻՐԶՈՅԱՆԸ զբաղ­ված էր ա­վե­լի կար­ևոր գոր­ծե­րով` վա­տա­բանում էր ռուս­նե­րին։ Համ էլ նրան ո՞վ թույլ կտա Իս­րա­յե­լի հաս­ցեին թթու խոսք ա­սել:

Եվ­րա­միութ­յան արտ­գործ­նա­խա­րար ԲՈՐԵԼԸ խոս­տա­ցել էր Նի­կո­լին «օգ­նել ա­պա­տե­ղե­կատ­վութ­յան դեմ պայ­քա­րու­մ»: Ըստ վերջի­նիս` «Հա­յաս­տա­նը ա­վե­լի հա­ճախ է դառ­նում ար­տա­քին տե­ղե­կատ­վա­կան մա­նի­պուլ­յա­ցի­նե­րի եւ մի­ջամ­տութ­յան թի­րա­խ»: Զար­մա­նա­լի է, արդ­յոք Բո­րե­լն ինքն ի­րեն ար­տա­քին մի­ջամ­տութ­յան գոր­ծիք չի՞ հա­մա­րում եւ ա­ռա­ջար­կում է «օգ­նե­լ» ա­պա­տե­ղե­կատ­վութ­յան հար­ցում: Ա­վե­լին, զար­մա­նա­լի է Բորե­լի ձգտու­մը` սո­վո­րեց­նել մեր բնա­կիչ­նե­րին. «ԵՄ-ն սո­վո­րեց­նե­լու է բնա­կիչ­նե­րին ճիշտ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի եւ գրա­գիտ­ութ­յան մե­դիա դաշ­տու­մ»: Զար­մա­նա­լի է, որ ԵՄ-ն չի էլ թաքց­նում, որ հա­մա­րում է ի­րեն շատ ա­վե­լի գրա­գետ, քան ՀՀ բնակ­չութ­յու­նը: Թեեւ, շփվե­լով եւ նա­յե­լով Նի­կո­լին, դժվար չէ գալ այդ­պի­սի եզ­րա­կա­ցութ­յան: Իսկ որ­պես Բո­րե­լի ա­ռա­ջին օգ­նութ­յուն, հա­վա­նա­բար պետք է դի­տար­կել Վ­լա­դի­միր Սո­լով­յո­վի հա­ղորդ­ման ար­գե­լու­մը Հա­յաս­տա­նում:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան