Ֆրանսիացիների 56 տոկոսը խաղադրույք է կատարում Մարի Լե Պենի հաղթանակի վրա
Արխիվ 16-20
Ֆրանսիայում այսօր ընթացող նախագահական ընտրությունների առնչությամբ, գրեթե բոլոր բուքմեյքերական գործակալությունների հաճախորդների մեծ մասը` 56 տոկոսը խաղադրույք է կատարում «Ազգային ճակատ» շարժման առաջնորդ Մարի Լե Պենի հաղթանակի վրա: Նույն ցուցիչով` Էմանուել Մակրոնի հաղթանակին հավատում են խաղադրույք կատարողների մոտ 15 տոկոսը, եւ 11 տոկոսն էլ հավանական հաղթող է համարում Ֆրանսուա Ֆիյոնին:
Ի դեպ, վերջին օրերին հիմնական հարցումների համաձայն, առաջատարը համարվում էր Մակրոն: Բայց փաստը, որ չնայած դրան, գերակշիռ մասով խաղադրույք է կատարվում Լե Պենի հաղթանակի օգտին, ակնարկ է այն մասին, որ իրականում ֆրանսիացիներն անվստահությամբ են մոտենում այդ բոլոր հարցումներին` մնալով այն կարծիքին, որ հենց Լե Պենն է իրական առաջատարը: Ու հիշենք, որ նախընտրական նույն հարցումներն իրենց, մեղմ ասած, սխալականությունը ցույց տվեցին նաեւ ամերիկյան ընտրություններում, երբ բոլորն առաջատար էին համարում Հիլարի Քլինթոնին, բայց հաղթող դարձավ Դոնալդ Թրամփը:
Վարդինե Սարգսյան
https://iravunk.com/sim/?p=28080&l=am/