Իրան-Իսրայել պատերազմը դարձել է շատ հավանական

Վերլուծություն

Եվ ա­հա, ներ­հա­յաս­տան­յան այս ա­վանտ­յու­րա­նե­րի ֆո­նին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=280785&l=am), շատ ա­վե­լի սուր է դառ­նում մեր վի­ճա­կը, ե­թե այս ա­մե­նին գու­մա­րում ենք նաեւ այն ա­ճող լար­վա­ծութ­յու­նը, որն այս պա­հին կա Ի­րա­նի շուրջ:

Այս­պի­սով, Թեհ­րա­նը դեռ պա­հում է Դա­մաս­կո­սի իր հյու­պա­տո­սա­րա­նին ուղղ­ված հար­վա­ծին պա­տաս­խա­նե­լու պաու­զան: Բայց նա­եւ նկա­տե­լի է, որ դժվար թե եր­կար պա­հի: Կան լուրջ խո­սակ­ցութ­յուն­ներ, որ Իս­րա­յե­լին պա­տաս­խան հար­ված չհասց­նե­լու հետ կապ­ված Ի­րանն ա­մե­րի­կա­ցի­նե­րին ա­ռա­ջար­կել էր՝ կանգ կառ­նի, ե­թե Իս­րա­յե­լը զոր­քե­րը դուրս բե­րի Գա­զա­յի հատ­վա­ծից: Բայց ա­հա վար­չա­պետ Նե­թան­յա­հուն, կրա­կի դա­դա­րեց­ման ուղ­ղութ­յամբ ըն­թա­ցող բա­նակ­ցութ­յուն­նե­րի ֆո­նին, նա­խօ­րեին հան­դես ե­կավ մեծ վտանգ ներ­կա­յաց­նող նման հայ­տա­րա­րութ­յամբ. «Այ­սօր ես ման­րա­մասն զե­կույց ստա­ցա Կա­հի­րեում բա­նակ­ցութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ, մենք ա­նընդ­հատ աշ­խա­տում ենք մեր նպա­տակ­նե­րին հաս­նե­լու ուղ­ղութ­յամբ՝ ա­ռա­ջին հեր­թին մեր բո­լոր պա­տանդ­նե­րի ա­զատ ար­ձակ­ման եւ ՀԱՄԱՍ-ի դեմ լիա­կա­տար հաղ­թա­նա­կի հաս­նե­լու ուղ­ղութ­յամբ: Այս հաղ­թա­նա­կի հա­մար անհ­րա­ժեշտ է մտնել Ռա­ֆահ եւ վե­րաց­նել այն­տեղ գտնվող ա­հա­բեկ­չա­կան գու­մար­տակ­նե­րը։ Դա տե­ղի կու­նե­նա, կա ամ­սա­թիվ»:

Այ­սինքն, կանգ առ­նե­լու փո­խա­րեն Նե­թան­յա­հուն սպառ­նում է նոր հար­ձա­կում սկսել: Իսկ դա հիմք է տա­լիս են­թադ­րել, որ ի­րա­նա­կան կող­մի ա­ռա­ջար­կը՝ «Գա­զա­յի հատ­վա­ծում հրա­դա­դա­րի դի­մաց Իս­րա­յե­լին չհար­վա­ծել», մերժ­վել է իս­րա­յե­լա­կան կող­մից: Իսկ այդ դեպ­քում, գրե­թե միան­շա­նակ է, որ Ի­րա­նի հար­վա­ծը չի ու­շա­նա: Ա­վե­լին, կան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ Թեհ­րա­նը հանձ­նա­րա­րել է են­թա­կա ոչ ի­րա­նա­կան ռազ­մա­կան կա­ռույց­նե­րին՝ պայ­մա­նա­վոր­ված պա­հին հասց­նել մասշ­տա­բա­յին հար­ված: Իսկ այս դեպ­քում կա­րո՞ղ է ԱՄՆ-ն զերծ մնալ չմի­ջամ­տե­լուն, սա ար­դեն մեծ հարց է:

Չ­նա­յած, ԱՄՆ-ից հե­տաքր­քիր ժեստ նկատ­վեց: Ե­րեկ հայ­տա­րար­վեց, որ Իս­րա­յե­լի խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մութ­յան ա­ռաջ­նորդ Յաիր Լա­պի­դին Վա­շինգ­տոն կա­տա­րած այ­ցի ըն­թաց­քում ըն­դու­նել է Բ­լին­քե­նը՝ քննար­կե­լով Գա­զա­յի թե­ման: Թե ինչ են քննար­կել, այս­տեղ կա­րե­ւո­րը ոչ թե դա է, այլ բուն հան­դիպ­ման փաս­տը: Այ­սինքն, որ դրա­նով Վա­շինգ­տո­նը հաս­կա­նա­լի ժեստ է հղում Նե­թան­յա­հու­ին՝ այ տես, աշ­խա­տում ենք իս­րա­յել­յան ընդ­դի­մութ­յան հետ, ո­րը կա­րող է շատ ա­րագ դառ­նալ իշ­խա­նութ­յուն: Չ­նա­յած, հենց նման ժեստն է, որ Նե­թան­յա­հու­ին կա­րող է պար­տադ­րել՝ գնալ մին­չեւ վերջ. Նա­հան­ջի այ­լընտ­րան­քը նրա հա­մար գրե­թե միան­շա­նակ բանտն է:

Եվ սրան զու­գա­հեռ, մեկ այլ ու­շագ­րավ դրվագ եւս: Այս­պես, ե­թե այս ա­միս­նե­րին Թուր­քիան, չնա­յած իս­լա­մա­կան աշ­խար­հի կոշտ քննա­դա­տութ­յա­նը, շա­րու­նա­կում էր ակ­տիվ ա­ռեւտ­րա­յին հա­րա­բե­րութ­յուն­ներ պա­հել Իս­րա­յե­լի հետ, նա­խօ­րեին, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, վեր­ջա­պես ո­րո­շեց սահ­մա­նա­փա­կում­ներ է մտցնել ար­տա­հան­վող մի շարք՝ 54 ա­ռանց­քա­յին ապ­րանք­նե­րի: Այդ թվում՝ ա­վիա­ցիոն վա­ռե­լի­քի, շար­ժի­չա­յին եւ հան­քա­յին յու­ղե­րի, եւ այլն: Պատ­ճա­ռա­բա­նութ­յունն էր, թե՝ իս­րա­յել­յան ռե­ժի­մը մեր­ժել է Գա­զա­յի հատ­վա­ծում օ­դա­յին օգ­նութ­յան վայ­րէջ­քին մաս­նակ­ցե­լու Թուր­քիա­յի խնդրան­քը: Բայց նաեւ կա­րե­լի է կռա­հել, որ սա խնդրի ցու­ցադ­րա­կան կողմն է: Ի­րա­կա­նում Էր­դո­ղա­նը, միան­շա­նակ, լավ գի­տակ­ցում է, որ հատ­կա­պես վեր­ջին ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո, ո­րի ժա­մա­նակ պարտ­վեց, իր հա­մար նոր ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել: Այ­սինքն, այդ պար­տութ­յան հար­ցում, ըստ թուր­քա­կան ո­րոշ հե­ղի­նա­կա­վոր աղբ­յուր­նե­րի, մեծ էր ոչ այն­քան ԱՄՆ-ի, որ­քան Բ­րի­տա­նիա­յի եւ Իս­րա­յե­լի դե­րը: Եվ հի­մա նրան սկսում են հար­վա­ծել ներ­քին ան­կա­յու­նութ­յամբ, եւ մի­գու­ցե եւս մեկ «գու­նա­վոր» փորձ լի­նի: Իր այս՝ ապ­րանք­նե­րի ար­գել­քի պատ­մութ­յու­նը, ըստ ա­մե­նայ­նի, պա­տաս­խան քայլն է: Բայց նաեւ, Էր­դո­ղա­նին ուղղ­ված ա­րեւմտ­յան ճնշում­նե­րը, ըստ նույն աղբ­յուր­նե­րի, խոս­տա­նում են շա­րու­նակ­վել եւ ա­վե­լի սրվել, ու հի­մա նման է, որ նա սկսել է ակ­տի­վո­րեն դիր­քա­վոր­վել հա­կա­դիր թե­ւում: Չէ, հա­զիվ թե խառն­վի, ե­թե բա­նը հաս­նի Ի­րան-Իս­րա­յել հար­ված­նե­րի փո­խա­նակ­ման: Բայց ե­թե նման ի­րա­վի­ճակ­նե­րում Թուր­քիա­յի հա­մար մինչ այս նա­խա­տես­ված էր առն­վազն լո­գիս­տի­կա­յի ֆունկ­ցիա, ա­պա հի­մա, ըստ ա­մե­նայ­նի, ան­գամ ԱՄՆ-ի մի­ջամ­տութ­յան դեպ­քում Թուր­քիան, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, կար­գե­լա­փա­կի այդ ֆունկ­ցիան՝ լրա­ցու­ցիչ շատ լուրջ խնդիր­ներ ստեղ­ծե­լով Նե­թան­յա­հու­ի հա­մար:

­Մի խոս­քով, իս­րա­յել­յան աղբ­յուր­ներն ան­գամ խո­սում են Ի­րա­նի հար­վա­ծին մնա­ցած ժա­մե­րի մա­սին, եւ չբա­ցա­ռենք, որ ար­դեն այս պա­հին նման բա­խում սկսվել է: Կամ գու­ցե Նե­թան­յա­հուն հրա­ժար­վի սրա­ցում­նե­րից եւ ո­րո­շի բա՞նտ գնալ: Ա­մեն դեպ­քում, կա ծայ­րա­հեղ լար­ված ի­րա­վի­ճակ, այն ան­մի­ջա­կա­նո­րեն մեր հա­րե­ւա­նութ­յամբ է, եւ խնդիրն այն է, որ այդ պա­հին ու­նենք նաեւ Նի­կո­լ եւ Ա­րո:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում