Մխիթարյանի անհավանական սեյվը խորհրդանշական է «Ինտերի» համար. Ինձագի
Սպորտ
Իտալիայի առաջնության 31-րդ տուրի արտագնա խաղում «Ինտերը» 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Ուդինեզեի» նկատմամբ։ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է թիմի խաղն ու անդրադարձել Հենրիխ Մխիթարյանի դերակատարմանն այս խաղում.
«Տղաներն անհավանական են, նրանք միշտ ձգտում են առավելագույնին։ 31 խաղում ունենք 26 հաղթանակ, բայց պետք չէ կենտրոնանալ մրցաշարային աղյուսակի վրա։ Գիտենք, որ մնացած հանդիպումներում պետք է վաստակենք ևս 8 միավոր տիտղոսը նվաճելու համար։
Ես հաջողակ մարզիչ եմ, որ գլխավորում եմ ամեն օր իմ առաջադրանքները կատարող այսպիսի թիմ։ Միակ դրվագը, որի առթիվ կարող եմ դժգոհել այս երեկո, բաց թողած սրընթաց հակագրոհն էր, բայց Մխիթարյանի անհավանական սեյվն այդ դրվագում խորհրդանշական է մեր թիմի համար»,- Ինձագիի խոսքը մեջբերում է «Ինտերի» կայքը։
https://iravunk.com/sim/?p=280720&l=am/