ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Հի­շո՞ւմ եք, որ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ դե­ռեւս 2019 թվա­կա­նին ա­սում էր, թե «աղ­քատութ­յու­նը մեր գլուխ­նե­րում է»: Հի­մա էլ նա նոր միտք է երկ­նել: Ըստ Փա­շին­յա­նի` «պարզ­վում է»` Սահ­մա­նադ­րութ­յուն չու­նենք. «Սահ­մա­նադ­րութ­յու­նը գո­յութ­յուն չունի, քա­նի դեռ գո­յութ­յուն չու­նի այն մարդ­կանց մտքու­մ»: Բա` լավ, ե­թե նի­կո­լա­կան տրա­մա­բա­նութ­յամբ հա­մա­րենք, թե չու­նենք, այդ դեպ­քում` ո՞վ պետք է գրի այն, նա տվել է զար­մա­նահ­րաշ պա­տաս­խան հա­մա­ցան­ցում հրա­պա­րակ­ված իր տե­սաե­լույ­թում. «Սահմա­նադ­րութ­յան հե­ղի­նա­կը պետք է լի­նի ժո­ղո­վուր­դը։ Ոչ թե Սահ­մա­նադ­րութ­յան տեքս­տի հե­ղի­նա­կը, ո­րով­հե­տեւ տեքս­տը, մեկ ա, պի­տի մի հո­գի գրի, 2 հո­գի, լավ մաք­սի­մում` 3 հո­գի, բայց բո­վան­դա­կութ­յան հե­ղի­նա­կը պետք է լի­նի ժո­ղո­վուր­դը»: ­Փաս­տո­րեն, հի­մա էլ ժո­ղո­վուր­դը 3 մի­լիոն վար­չա­պե­տից դառ­նա­լու է 3 մի­լիոն սահ­մա­նադրա­գետ, որ մայր օ­րեն­քի բո­վան­դա­կութ­յուն գրի։

­Դե քա­նի որ ժո­ղո­վուր­դը 3 մի­լիոն վար­չա­պե­տից դառ­նում է 3 մի­լիոն սահ­մա­նադ­րա­գետ, «Հա­յաս­տա­նի եվ­րո­պա­կա­նե կու­սակ­ցութ­յան նա­խա­գահ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆՆ էլ կինո­ռե­ժի­սո­րից «դար­ձել է» Հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րութ­յան խմբա­գիր:­ Վեր­ջինս, ֆեյս­բուքյան էր է­ջում տե­ղադ­րե­լով Ֆ­րան­սիա­յի ար­տա­կարգ եւ լիա­զոր դես­պան Օ­լի­վիե Դը­կո­տին­յիի հար­ցազ­րույ­ցից մի հատ­ված` ա­հա­զան­գել էր, թե Հ1-ը սխալ է թարգ­մա­նել, եւ իբ­րեւ թե նա Հա­յաս­տա­նին կոչ է ա­րել դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Մինչ­դեռ ա­հա­զան­գի հետ­քե­րով գնա­ցած լրատ­վա­մի­ջոց­նե­րից մե­կը պար­զել է, որ Խզ­մալ­յա­նի տե­ղադ­րած հատ­վա­ծը կոն­տեքս­տից կտրված էր: Դը­կո­տին­յին ՀԱՊԿ-ից դուրս գա­լու մա­սին ո­րե­ւէ ակ­նարկ չի ա­րել։ Սա­կայն, Հ1-ը մեկ այլ հատ­վա­ծում իս­կա­պես սխալ է թարգ­մա­նել դես­պա­նի խոս­քը, ո­րի պատ­ճա­ռով հար­ցազ­րույ­ցը ժա­մա­նա­կա­վո­րա­պես հե­ռաց­վել ու վե­րահ­րա­պա­րակ­վել է, ին­չի մա­սին դես­պանն անդ­րա­դար­ձել է իր թվի­թեր­յան է­ջում. «Կա­րող եք ֆրան­սե­րեն լսել հար­ցազ­րույ­ցում, ես հեգ­նան­քով ա­սա­ցի` սա կլի­ներ ա­ռա­ջին ան­գա­մը, որ Ռու­սաս­տա­նը են­թարկ­վում է­…» եւ ոչ թե` «լավ կլի­նի, ե­թե Ռու­սաս­տա­նը են­թարկ­վի…, ին­չը բո­լո­րո­վին տար­բեր է»: Սա էլ բո­լո­րիս վճա­րած հար­կե­րի հաշ­վին պահ­վող Հան­րա­յին հե­ռուս­տաա­լի­քը, մեկ բա­ռով ա­սած` խայ­տա­ռա­կութ­յուն:

Ու­շագ­րավ հայ­տա­րա­րութ­յամբ է հան­դես ե­կել ԱԺ պաշտ­պա­նութ­յան եւ անվ­տան­գութ­յան հար­ցե­րի մշտա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ: Նա ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս հայ­տա­րա­րել է, որ`«էս­կա­լա­ցիա­յի վտանգ դեռ չեմ տես­նու­մ»: Ինչ­պես կա­սեր լու­սա­հո­գի գե­նե­րալ, նախ­կին պատ­գա­մա­վոր Սեյ­րան Սա­րո­յա­նը, մա­մուլն ու ռազ­մա­կան փոր­ձա­գետ­նե­րը «ջայ­նա­մ», բա դուք ձեր ղե­կա­վա­րի՞ն էլ չեք լսում: Փա­շին­յանն էր ա­սում, որ շա­բաթ­վա վերջ պա­տե­րազմ է սկսվե­լու, ե­թե 4 գյուղ չհանձ­նենք: Կ­լի­նի՞ գաք ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի ՔՊ-ի ներ­սում, հե­տո հան­րութ­յա­նը հո­գե­բա­նա­կան «տե­ռո­րի» են­թար­կեք: Վեր­ջի­վեր­ջո, սա պե­տութ­յո՞ւն է, թե՞ փոր­ձա­դաշտ, որ ա­մեն օր մի թե­մա «կրա­կում ե­ն»` կպավ-կպավ, չէ-չէ:

Ա­մեն դեպ­քում, զգու­շաց­նենք Անդ­րա­նիկ Քո­չար­յա­նի խոս­քե­րից ո­գե­ւոր­ված­նե­րին, որ չշտա­պեն գո­ռալ «Ու­ռա»` էս­կա­լա­ցիան «ատ­բո­յե տա­լու կա­պակ­ցութ­յամբ, ո­րով­հե­տեւ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ նա­խա­տե­սել է ներ­քին ծա­ռա­յութ­յան նոր կա­նո­նադ­րութ­յան մեջ «Ու­ռա»-ն փո­խա­րի­նել «Կեց­ցե» բա­ռով, երբ հրա­մա­նա­տա­րը շնոր­հա­վո­րում է անձ­նա­կազ­մին։ Ող­ջույ­նի այս ձեւը ժա­ռան­գութ­յուն է մնա­ցել դեռ խորհր­դա­յին բա­նա­կից, բայց այժմ ո­րոշ­վել է «տե­ղայ­նաց­նե­լ»։ Մի տե­սակ դժվար է պատ­կե­րաց­նել, թե ինչ­պես է զոր­քը ե­րեք ան­գամ գո­ռա­լու «կեց­ցե»` զուտ հան­գա­վոր­ման ա­ռու­մով, բայց կապ­րենք, կտեսնենք:

­Զարմացած է «Իրավունք»- ը 

https://iravunk.com/sim/?p=280661&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը