«ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՄ, ՈՐ ՀԱՍՆԵՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԻՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Սպորտ

Վերջերս Սերբիայում կայացած մեծահասակների Բռնցքամարտի A կարգի միջազգային մրցաշարից հայ բռնցքամարտիկները վերադարձել են 4 մեդալով, որից 1 արծաթե և 3 բրոնզե։ 86 կգ քաշային Համլետ Հարությունյանը դարձել է արծաթե մեդալակիր, եզրափակչում համառ պայքարում զիջելով աշխարհի չեմպիոնին։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.

- Մրցաշարը շատ լավ էր կազմակերպված։ Մասնակցում էին 18 երկրների ուժեղագույն մարզիկներ։ Հանդես եկա 86 կգ քաշային կարգում։ Մեկնարկային գոտեմարտում մրցակիցս տեղացի սերբ մարզիկ էր Վալիկո Ռազպատովիչը, ինձ հաջողվեց 3։2 հաշվով հաղթել նրան։ Կիսաեզրափակիչ մենամարտում մրցակիցս Մոնտենեգրոյի ներկայացուցիչն էր, բայց նա վնասվածքի պատճառով հրաժարվեց ինձ հետ մենամարտել ու այդպես հաղթանակը ինձ տրվեց։ Իսկ ահա եզրափակչում մրցակիցս ազգությամբ ռուս բռնցքամարտիկ էր, բավականին փորձառու, գործող աշխարհի չեմպիոնը։ Ափսոս, նրան զիջեցի, չնայած լավ մենամարտ ունեցա, բայց միավորներով պարտվեցի։ Չեմ հուսահատվում, քանի որ մրցակիցս շատ առաջնությունների է մասնակցել, բավականին մեծ մարզական փորձ ունի, իսկ ես դեռ այդքան չեմ մասնակցել, այնպես, որ այս արծաթե մեդալը ինձ շատ մոտիվացրեց, որպեսզի հետագայում էլ ավելի մեծ նվաճումների հասնեմ։ Ես գոհ եմ իմ ցուցաբերած արդյունքից։ Ոսկե մեդալին շատ մոտ էի, բայց հաջորդ անգամ կաշխատեմ այնպես անել, որ փոխեմ մեդալի գույնը։ Այս նվաճումս նվիրում եմ իմ հայ ազգին, զինվորներին մաղթում, որ խաղաղություն լինի մեր երկրում։

- Համլետ, բարդությամբ որ մենամարտը կառանձնացնես։

- Անկեղծ ասած, երկուսն էլ բարդ տրվեցին, սակայն ամենաբարդը հասկանալի է, եզրափակիչն էր ռուս մարզիկի հետ, քանի որ նա բավականին մեծ մարզական ճանապարհ է անցել։

- Իսկ գործնականում ինչ տվեց քեզ այս նվաճումը։

- Սա ինձ շատ մեծ փորձ տվեց, գործող աշխարհի չեմպիոնի հետ մենամարտելը իսկապես մեծ բան է մարզիկի համար։ Այս մրցաշարի փորձի հիման վրա էլ պիտի մասնակցեմ արդեն Եվրոպայի առաջնությանը, որը կրկին Սերբիայում է լինելու, ինչպես այս մրցաշարը։ Արդեն մասնակցում ենք ուսումնամարզական հավաքների։

Պայքարելու եմ, որ հասնեմ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին, ջանք ու եռանդ չեմ խնայելու դրա համար։ - Հետաքրքիր է, որ հայտնի բռնցքամարտիկի մարտաոճն ես հավանում։ - Ամերիկացի աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մայք Թայսոնի, նրա մարտաոճն եմ հավանում ու փորձում նրա նման կիրառել այն։

- Համլետ, տեղյակ եմ, որ մասնակցել ես նաև Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմին։

- Կամավոր էի մեկնել իմ մանկության 10 ընկերների հետ միասին, Մարտակերտում ենք եղել պատերազմի ժամանակ։ Ցավոք, այդքան շատ զոհեր, վիրավորներ ունեցանք ու կորցրինք այդքան տարածքներ, անցած տարի էլ ամբողջ Արցախը։ Ուժ ու տոկունություն պիտի ունենանք, որպեսզի կարողանանք հաղթահարել կյանքի ամեն մի դժվարություն։

- Շնորհակալություն, Համլետ, մեզ ժամանակ տրամադրելու համար։

-Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում