«ՌԻՆԳԸ ԿԱՐԾԵՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏԻ ՆՄԱՆ ԼԻՆԻ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սպորտ

Վերջերս Բռնցքամարտի Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր, ծնունդով Արարատի մարզի Արարատ գյուղից ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, Լիտվայում կայացած «Ալգիրդաս Շոցիկասի անվան 28-րդ միջազգային մրցաշարի» ժամանակ ոսկե մեդալի է արժանացել։

Iravunk. com-ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել Բարեղամի հետ։

- Շնորհավորում ենք, Բարեղամ։

- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 51 կգ քաշային կարգում։ Երեք մենամարտ ունեցա։ Մեկնարկային մենամարտում բացարձակ առավելությամբ 5։0 հաշվով հաղթեցի Իռլանդիայի ներկայացուցչին Դոս Սանթոս Կլեպսոնին, կիսաեզրափակչում կրկին 5։0 հաշվով պարտության մատնեցի անգլիացի մրցակցիս Մուհամեդ Համզային, իսկ ահա եզրափակչում ոսկե մեդալի ճանապարհին վաղաժամ հաղթեցի Ուելսի ներկայացուցչին Ռիչարդ Սքոթին, տեխնիկական նոկաուտի ենթարկելով նրան։ Մենամարտի առաջին ռաունդում պարտվել եմ, բայց հաջորդ երկու ռաունդներում գերազանցեցի մրցակցիս։ Երրորդ ռաունդի վերջում ուելսցին ունքի վնասվածք ստացավ և մրցավարները դադարեցրին մենամարտը, գնահատելով մինչև այդ վաստակած մեր միավորները, 3։2 հաշվով հաղթանակը ինձ շնորհեցին։ Եզրափակիչ մենամարտը առավել դժվար անցավ, թեև առաջին մենամարտը իռլանդացու հետ ևս բավականին ծանր ստացվեց։ Հաղթանակից հետո շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան, երբ հնչեց մեր երկրի հիմնը, ծածանվեց եռագույն դրոշը։ Կարծես չհավատայի, որ ես հաղթել եմ ու շոկի մեջ էի սկզբից։ Նշեմ, որ մրցաշարը շատ լավ էր կազմակերպված, շատ թեժ պայքար էր ընթանում։ Մրցակիցներս բոլորն էլ փորձառու բռնցքամարտիկներ էին։ Սա շատ երկար սպասված ոսկե մեդալ էր։ Այս հաղթանակս նվիրում եմ Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում անմահացած ԱՌՆՈԼԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ պայծառ հիշատակին, նա մորեղբորս որդին էր։ Մենամարտի ժամանակ ես ռինգ էի դուրս եկել այն շապիկով, որի վրա պատկերված էր Առնոլդի նկարը։

- Բարեղամ, ինչ ես մտածում, երբ ռինգ ես դուրս գալիս։

- Միայն մտածում եմ հաղթանակի մասին, կենտրոնանում, տրամադրվում եմ միայն լավ մարտ ցույց տալու վրա, փորձում եմ չլարվել։Ամեն անգամ ռինգ մտնելիս շատ մեծ հպարտության զգացողություն է առաջանում ինձ մոտ։ Ռինգը կարծես պատերազմի դաշտի նման լինի, ուղղակի սա մենամարտի դաշտ է, հարթակ է։ Նշեմ, որ ես ծնունդով Արարատի մարզի Արարատ գյուղից եմ, որը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդավայրն է նաև, շատ հպարտ եմ, որ սպարապետի գյուղից եմ։

- Բարեղամ, իսկ ինչ տվեց քեզ այս հաղթանակը։

- Նոր մոտիվացիա, որպեսզի սա մեծ հիմք լինի հետագա մրցաշարերում ևս շարունակական հաղթանակներ գրանցեմ իմ մարզական կարիերայում ։Մի քանի օրից մեկնելու ենք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու, որը կկայանա ապրիլի 15-ից։ Տարվա ընթացքում միջազգային մրցաշարերի պակաս չի լինի, Երևանում էլ հունիսին կկայանա Բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունը։ Նպատակ ունեմ դառնալ նաև Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն։ Այս տարի Հայաստանի չեմպիոն եմ դարձել նաև, արդեն բազմակի չեմպիոն եմ։

- Շնորհակալություն, Բարեղամ, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին ։ Հավելենք, որ մեր երկրի մյուս ներկայացուցիչը 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը, կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին, նվաճելով բրոնզե մեդալ ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում