«ԱՌԱՎՈՏՅԱՆ ՏԱԳՆԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ, ՄԵԶ ՈՒՂԱՐԿԵՑԻՆ ՄԱՏԱՂԻՍ ԵՎ ԹԱԼԻՇ». ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ, ՖՈՒԼԿՈՆՏԱԿՏ ԿԱՐԱՏԵԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՅԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Սպորտ

Այս օրերին լրացավ Ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցը։ Այս առիթով, Iravunk. com -ի մարզական թղթակիցը զրուցել է Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, ֆուլկոնտակտ կարատեի 2008 թվականի Աշխարհի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, 28-ամյա ՀԱՅԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Հայկ ։Կպատմես ինչպես սկսեցիր զբաղվել սպորտով։

- Դուքենդո Ֆուլկոնտակտ կարատեով եմ պարապել։ Բազմաթիվ մրցաշարերի եմ մասնակցել, 2007-ին Եվրոպայի առաջնության 3-րդ տեղը զբաղեցրել, 2008-ին Աշխարհի գավաթակիր եմ դարձել, սև գոտի 2-րդ դան, 2010-ին էլ Եվրոպայի չեմպիոն եմ դարձել։ Այժմ արդեն զբաղվում եմ մարզչական գործունեությամբ։

- Հայկ, իսկ ծառայության մասին ինչ կարող ես հիշել, պատերազմի սկսվելու մասին ևս։

- Ծառայության եմ անցել 2014-ին, ծառայում էի առանձին հետախուզական գումարտակում որպես ջոկի հրամանատար։ Մարտական տարբեր խնդիրներ էինք կատարում, մեր խնդիրը թշնամուն ոչնչացնելն էր ու տարածքներ գրավելը։ 2016-ի ապրիլի 2-ին միջոցառում ունեինք, Խոջալու պիտի գնայինք ։Ռազմական գործողությունները գիշերն արդեն սկսվել էին, սակայն քանի որ մենք բավականին հեռու էինք, դեռ լուր չունեինք։ Առավոտյան ազդարարվեց տագնապ, մեզ ուղարկեցին Մատաղիս ու Թալիշ։ Սարսուռ էինք ապրում ականանետի ձայնից։ Բնական է, բոլորս էինք վախ զգում։ Տղաներին հորդորում էի, որ չթուլանան, ամեն բան լավ է լինելու։ Ես միշտ լավատեսորեն եմ տրամադրվում ու դա միշտ օգնում է։ Երբ Թալիշ հասանք, գյուղն արդեն դատարկվել էր։ Ապրիլի 4-ին հայրիկիս ծննդյան 50-ամյակին արձակուրդ պիտի գնայի, չստացվեց ։Այդ օրը մեր ստորաբաժանումով անօդաչու թռչող սարք ոչնչացրինք։ Հետո զանգեցի ու շնորհավորեցի նրան։ Հարազատներս նույնիսկ չեն իմացել, որ ես Թալիշում եմ եղել։ Մեր գումարտակը շատ համախմբված էր, դրա համար էլ կարողացանք մարտական առաջադրանքներ կատարել։ Արյունը, մահը, կորուստները սովորական էին դարձել մեզ համար, պատերազմը շատ դաժան բան է, բառերով շատ դժվար է նկարագրել։ Ես հետախույզ էի, սակայն դիրք եմ պահել, ինժեներական աշխատանքներ կատարել ու մասնակցել մարտական գործողությունների։ Արժանացել եմ «Մարշալ Բաղրամյան» մեդալի։ Ցավոք, 2020-ին էլ եղավ պատերազմ, դաժան պատերազմը։ Աստված տա, էլ երբեք չլինի պատերազմ։

- Շնորհակալություն, Հայկ, մեզ ժամանակ տրամադրելու համար ։

- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում