Ալիևը լեզվին է տալիս ԱՄՆ-ի հետ, Ասանժի հարցն է դեմ տալիս, ասում է՝ մեզ դասեր մի տվեք, որովհետեւ չի պատժվել. Մարուքյան

Թեմա

ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով օրերս է վերադարձել Բրյուսել, Վաշինգտոն, Նյու Յորք այցերից, ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում նդրադարձել է նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցին:

Նա ընթերցել է այդ հեռախոսազրույցի վերաբերյալ ադրբեջանական կողմի հաղորդագրությունը, ըստ որի, Էնթոնի Բլինքենն, անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում նախատեսված հանդիպման վերաբերյալ Իլհամ Ալիևի մտահոգություններին, ընդգծել է, որ այն ուղղված չէ Ադրբեջանի դեմ:

Մարուիքյանը նշում է. «Դուրս է գալիս, որ Բլինքենն ասում է՝ մի մտահոգվեք, այդ հանդիպումը ձեր դեմ չէ, Հայաստանի տնտեսական զարգացման համար է, դիմադրողականության բարձրացման համար է, բայց Ալիեւն ասում է՝ չէ, եթե չեք հետաձգում հանդիպումը, դա կարող է սրել իրավիճակը: Այսինքն շարունակում է լեզվին տալ ԱՄՆ-ի հետ: Հետո պետքարտուղարը նաեւ հեռախոսազրույցի ժամանակ հորդորել է ազատ արձակել անարդարացիոներն ձերբակավածներին: Բոլորս գիտենք, որ Ադրբեջանում մարդու իրավունքներ, ժողովրդավարություն գոյություն չունի: Չնայած դրան ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգում, շնորհավորում է Ալիեւին նախագահ ընտրվելու առիթով:

Այդ հեռախոսազրույցից մեկ օր անց Ադրբեջանի նախագահի աշխատակազմը տարածել է մամուլի հաղորդագրություն, որտեղ ասվում է, որ Բլինքենի հյետ հեռախոսազրույցում Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերը՝ մարդու իրավունքների հարցերի պատրվակով, բացարձակ անընդունելի են: Ալիեւը հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղարին Հայաստանում ընդդիմադիր գործիչների կալանավորումների մասին եւ հավելել, որ արեւմտյան երկրների լռությունը այդ համատեքստում անհասկանալի է եւ երկակի ստանդարտների վառ օրինակ է:

Ալիեւը նաեւ նշել է այն մասին, որ հայտնի լրագրող Ջուլիան Ասանժը ենթարվել է երկարատեւ ֆիզիկական եւ բարոյական խոշտանգումների իր լրագրողական գործունեության համար, իսկ հիմա քննարկվում է նրա արտահանձնման եւ մահապատժի ենթարկելու հարցը: Ալիեւը նաեւ հավելել է, որ մարդու իրավունքների հարցը պետք է դիտարկել ոեչ միայն տեղային, այլեւ գլոբալ համատեքստում:

News

Ալիևը լեզվին է տալիս ԱՄՆ-ի հետ, Ասանժի հարցն է դեմ տալիս, ասում է՝ մեզ դասեր մի տվեք, որովհետեւ չի պատժվել. Մարուքյան

11:39, 05.04.2024

Տարածաշրջան:Աշխարհում, Հայաստան, Ադրբեջան

Թեմա: Քաղաքականություն

Այսինքն Ալիեւը Բլիքենին ասել է, որ մի հատ դուք ձեր խնդիրներին նայեք, Ասանժին երկար ժամանակ հետապնդում եք: Պատկերացնո՞ւմ եք, Ալիեւը, որ նախագահի պաշտոնը ժառանգել է հորից, կնոջը դրել է փոխնախագահ, 5-րդ անգամ 98 տոկոս ձայներով ընտրվել է նախագահ, որին Շառլ Միշելը զանգել, շնորհավորել է, էս մարդը ասում է՝ դուք մեզ դասեր մի տվեք, մենք ձեզ դասեր կտանք, դուք պետք է ձեր մոտ մարդու իրավունքների հարցը լուծեք, այդ հարցը ձեզ մոտ կա, էս ինչ երկակի ստանդարտներ են:

Սա գիտե՞ք ինչից է. այն, որ հավաքական Արեւմուտքը Ադրբեջանին չպատժեց, որեւէ սանկցիա չկիրառեց 150 հազար մարդու անտուն դարձնելու, իրենց հազարամյա հողերը էթնիկ զտմամբ լքելու, բռնությունների, սպանությունների, գլխատումների համար: Ցեղասպանական այդ ակտը որեւէ հետեւանք չունեցավ Ալիեւի համար, որից հետո Ալիեւը հանգիստ մերժեց նաեւ արեւմտյան հարթակները, Արեւմուտքը ոչ մի բան չաեց: Հիմա էլ զանգում են, արդարանում են, թե՝ բա գիտե՞ս, ձեր դեմ չի այս հանդիպումը, այ դրա համար հիմա Ալիեւը ինքն է դասեր տալիս Արեւմուտքին:

Ես մեր ամերիկյան գործընկերներին հենց դա եմ անընդհատ պնդել, հայկական կողմը այս հարցը պետք է անդադար բարձրացնի, ԼՂ ժողովրդի էթնիկ զտված լինելու հարցը եւ նրանց վերադարձի հարցը: Այսինքն Ադրբեջանի վրա կա մեծ հարց, Բլինքենը այս հարցը թողած ասում է՝ Ալիեւ, քո մոտ մարդու իրավունքների, անարդարացիորեն ձերբակալված անձանց խնդիր կա, Հայաստանի ռազմագերիներն էլ դրան գումարած, եւ Ալիեւը դաս է տալիս Բլինքենին»,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով, այս ամենի պատճառն այն է, որ արեւմտյան գործընկերները հետեւողական չեն եղել իրենց հայտարարություններում. «Իրենք են հայտարարել, որ պաշտպանում են միջազգային մեխանիզմի ստեղծումը, որի արդյունքում ԼՂ ժողովուրդն ունենալու է իրավունքներ եւ անվտանգություն: Բա ո՞ւր է: Մոռացության են տվել, դրա համար էլ Ջուլիան Ասանժի գործը Բլինքենի դեմն է դնում Ալիեւը, հաթաթա է տալիս մամուլի հաղորդագրությամբ:

Մենք մեր ակնկալիքները Արեւմուտքից պետք է ադեկվատացնենք, բերենք այնպիսի դաշտ, որն իրականությանը համընկնում է: Սա է իրականությունը:

Տեսեք՝ ոնց է խոսում Ալիեւը, պատճառն այն է, որ նա մնացել է անպատիժ: Ինչո՞ւ է մնացել անպատիժ, ինչո՞ւ ԱՄՆ-ն, որ գոնե մի բան արվել էր սեպտեմբերի 19-ի էթնիկ զտումներից հետո, երբ Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահի եւ էներգետիկայի նախարարի այցերը չեղարկվեցին, ԱՄՆ-ն միակողմանիորեն դա վերականգնել է: Ինչո՞ւ են դա արել, ինչի դիմաց են դա արել: Ադրբեջանն ի՞նչ կառուցողական քայլ է արել, ոչ մի: Ադրբեջանին հիմա ասո՞ւմ են, որ չի կարող լինել այնպես, որ դու Հայաստանից պահանջես առանց քարտեզ ճանաչելու ինչ-որ գյուղեր, բայց ինքդ դուրս չգաս Հայաստանի օկուպացրած տարածքներից:

Ես ուզում եմ, որ մենք բոլորից մեր սպասումներում, եւ կապ չունի ռուսներից, Արեւմուտքից, Արեւելքից, լինենք ադեկվատ: Այս լկտի վիճակն անպատժելիության հետեւանք է: Մենք պետք է Արեւմուտքի մեր գործընկերների հետ այս ուղղությամբ աշխատանք։ տանենք: Պետք է ասել՝ Ալիեւի այսպես խոսելու պատճառն այն է, որ դուք հետեւողական չեք եղել ձեր բարձրացրած հարցերում, այն հարցերում, որտեղ դուք պատասխանատվություն եք վերցրել»,- ընդգծեց նա:

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը