ՇՏԱՊ. Իսրայելի ոստիկանությունը տեղահանում է սկսել «Կովերի պարտեզ»-ում

Հասարակություն

Իսրայելի ոստիկանությունը ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի հայոց պատրիարքության հայտնի «Կովերի պարտեզ» կալվածքում: Այս մասին հայտարարություն է տարածել դիվանատունը, որը սոցցանցի իր էջում ներկայացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հոգեշնորհ Տ. Աղան վարդապետ Գոգչյանը: 

«Այսօր, 3 Ապրիլ, 2024-ին, մօտաւորապէս ժամը 11:00-ին, Իսրայէլի ոստիկանութիւնը ապօրինի տեղահանում սկսած է Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան «Կովերու պարտէզ» կալուածէն՝ ոչնչացնելով Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի գոյքը, եւ յարձակելով հոգեւորականներու եւ տեղացի հայերու վրայ:

Վտարումը կը ղեկավարէր Ասաֆ Հարէլ անուն սպան:

Երբ սպաներու խումբէն պահանջուած է հայ հոգեւորականներուն եւ տեղացի հայերուն բռնի տեղահանելու, վտարելու, գոյքը ոչնչացնելու մասին արտօնագիր ներկայացնել, վերջիններս որեւէ արտօնութիւն կամ դատարանէն որոշում չեն ներկայացուցած եւ շարունակած են պաշտպանել ու աջակցել Xana Gardens-ի ներկայացուցիչներուն՝ Հայոց Պատրիարքարանի գոյքը ոչնչացնելու համար: Ապօրինի գործուղութիւնները դադրեցնելու փոձի ընթացքին քանի մը ոստիկաններ շարունակաբար յայտրարած են, թէ եկած են արտօնագիրով, սակայն բնաւ չեն ներկայացուցած յիշեալ արտօնագիրը եւ ըսած են. «Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու Xana Gardens-ի աշխատողներու իրաւունքները»:

Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը Սուրբ Երկրի Սրբատեղեաց Պահապաններէն մէկն է եւ վերահսկողը Երուսաղէմի չորս թաղամասերէն մէկուն: Մենք կ’ակընկալենք ամբողջական պատշաճ գործընթաց, ինչպէս որ, իբր տրուած է բոլորին Երուսաղէմի մէջ եւ պատասխաններ կը պահանջենք Իսրայէլի ոստիկանութենէն եւ Իսրայէլի կառավարութենէն՝ այսօրուայ իրադարձութիւններուն անոնց մասնակցութեան համար:

Աներկբայ է, որ այսօրուայ սադրանքները Հայկական թաղամասի եւ անոր օրինական հողերու դէմ նախադէպ ստեղծելու փորձեր են: Մենք պիտի շարունակենք ամուր կենալ մեր դիրքերու մէջ եւ պիտի հրաւիրենք ամբողջ աշխարհի քրիստոնեաներու ուշադրութիւնը խաղաղ հայ քրիստոնեայ համայնքի նկատմամբ այս անվերջ ոտնձգութիւններուն վրայ», - ասված է հաղորդագրության մեջ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում