«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ucom-ը շարունակում է սատարել կանաչ էներգետիկայի տարածմանը Հայաստանի համայնքներում

Տնտեսություն

Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակում հերթական արևային կայանն է տեղադրվել՝ այս անգամ Վանևան համայնքում։

9,9 ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանն ապահովելու է համայնքի ենթակառուցվածքներն էլեկտրաէներգիայով։

Նման կանաչ լուծումը ոչ միայն դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի շրջակա միջավայրի վրա, այլ նաև թույլ է տալու համայնքին որոշակի միջոցներ տնտեսել և ուղղել դրանք այլ կարևոր խնդիրների լուծմանը։

«Շրջակա միջավայրը մեզ համար կարևորագույն արժեքներից է, և մենք շատ ուրախ ենք կանաչ տեխնոլոգիաների միջոցով մարդկանց կյանքը բարելավել։ Ucom-ն իր պարտքն է համարում իր համաքաղաքացիների կյանքի որակը լավացնել ոչ միայն բարձր որակի ծառայություններ մատուցելով, այլ նաև այսպիսի արդյունավետ և օգտակար համագործակցությունների շնորհիվ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Սա արդեն չորրորդ համայնքային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրն է, որ իրականացրել ենք Ucom-ի աջակցությամբ։ Մեզ համար չափազանց կարևոր է, որ իրականացված աշխատանքը ունենա երկարատև ու կայուն ազդեցություն համայնքի համար և Վանևանում իրականացված ծրագիրը դրա վկայությունն է», - նշել է «Արևորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում  UCOM ընկերությանը և Արևորդի ՀԿ-ին  նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար։ Շնորհակալ եմ, որ մեր կողքին եք  և բնակավայրերում կատարում եք նմանատիպ  բարի գործեր։ Ներկաներին տեղեկացնեմ, որ Վանևան բնակավայրում տեղադրվել է 10 ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որի նպատակն է բնակավայրին պատկանող համայնքային ենթակառուցվածքների էլեկտրաէներգիայի ծախսի կրճատումը, որի արդյունքում  կտնտեսվի դրամական միջոցներ և տնտեսված դրամական միջոցները կօգտագործվեն համայնքային այլ խնդիրների լուծման համար։ Լիահույս եմ, որ նմանատիպ առիթներ նորից կունենանք», - ասել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Նշենք, որ նույն ծրագրի շրջանակում արևային կայաններ են տեղադրվել Գողթանիկ, Աղավնաձոր և Ռինդ գյուղերում։

 

 

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության