Երեւանի ավագանին երկու նոր անդամ ունի. ինչ է սպասվում, փակագծեր են բացում մանդատակիրները

Ներքաղաքական

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր գումարված արտահերթ նիստում, Երեւանի քաղաքապետի ուղարկած արձանագրության համաձայն, վաղաժամ դադարեցվեց Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի լիազորությունները: Մանդատը փոխանցվեց նախընտրական ցուցակի հաջորդ թեկնածուին` նորաստեղծ «Արդար խոսք» կուսակցության նախագահ Ալբերտ Մովսեսյանին: Նշենք, որ ավելի վաղ «Հանրային ձայն» խմբակցության ավագանու անդամ Նանա Սարգսյանը եւս վայր էր դրել մանդատը եւ նրա մանդատն էլ փոխանցվել էր Գրիգոր Հարությունյանին, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ եղել է կուսակցության շտաբի պետը:

Ով ինչպես է հանդես գալու Երեւանի ավագանիում` նկատի ունենալով խմբակցությունում առկա խնդիրները, Վարդան Ղուկասյանի կողմից ԴՕԿ (Դեմոկրատիա, օրենք եւ կարգապահություն) կուսակցություն ստեղծելն ու «Հանրային ձայն»-ի հետ կամուրջներն այրելը` «Իրավունք»-ը նախ փորձեց պարզել ԴՕԿ կուսակցության նախագահ ԱՆՈՒՅՇ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻՑ:

«Անկեղծ ասած, որեւէ քննարկում չենք ունեցել, միայն շնորհավորել եմ` ավագանու մանդատ ստանձնածներին: Հետեւապես, քանի դեռ անձամբ չեմ զրուցել, չեմ շտապի կարծիք հայտնել: Կարող եմ միայն ասել, որ ավագանիում միայն ես եմ ԴՕԿ կուսակցությունը ներկայացնում, երկու նոր մանդատակիրներն էլ տարբեր քաղաքական ուժերից են: Մնացածն արդեն ժամանակը ցույց կտա` ում հետ են պատրաստվում ճանապարհ անցնել», - ընդգծեց Խուդավերդյանը:  

Մենք զրուցեցինք նաեւ Երեւանի ավագանու մանդատ ստացած ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը ավագանիում եւ արդեն որոշում ունե՞ք` մնալո՞ւ եք «Հանրային ձայն» խմբակցությունում:

— Նախ ասեմ, որ երբեւիցե չեմ եղել «Հանրայնին ձայն» կուսակցության անդամ եւ, որպես անկուսակցական եմ մասնակցել ընտրություններին, ինչն օրենքը թույլ էր տալիս: Եվ հիմա էլ միանշանակ որոշումս կայացրել եմ, դուրս եմ գալիս «Հանրային ձայն» խմբակցությունից եւ գործելու եմ` որպես անկախ ավագանու անդամ: Ընդ որում` անկախ բառիս ամենաուղիղ իմաստով:

— Անկախ ավագանու անդամ լինելով` շարունակելո՞ւ եք հանդես գալ ընդդիմադիր դիրքերից:

— Իհարկե, ոչ մի համագործակցություն չի լինելու իշխանության հետ: Գործելու եմ իմ սկզբունքների համաձայն եւ իմ որոշումների մեջ ես անկաշկանդ եմ: Ծառայեցնելու եմ մանդատս` ի շահ Երեւանի եւ երեւանցու:

— Բայց համագործակցելո՞ւ եք ԴՕԿ կուսակցության հետ:

— Ես ԴՕԿ կուսակցության անդամ չեմ, բայց հարգանքով եմ վերաբերում պարոն Ղուկասյանին եւ տիկին Խուդավերդյանին ու ավագանիում էլ շարունակելու ենք աշխատել միասին:

— Դուք ժամանակին «Հայրենիք» կուսակցությունից էիք, իսկ նրանց հետ համագործակցություն կա՞:

— Իմ դիմումի համաձայն, ժամանակավորապես դադարեցրել եմ անդամակցությունս կուսակցությունից, քանի որ մասնակցում էի Երեւանի ՏԻՄ ընտրություններին այլ քաղաքական ուժի հետ: Կապը կա, ընկերական շփումները` եւս:

— Այդուհանդերձ, ի՞նչ սպասել նիստերին, երբ, փաստորեն, նույն շարքում եք նստելու նաեւ այն երկու ավագանու անդամների հետ, որոնք մնացել են «Հանրային ձայն»-ում:

— Ոչ մի բարդություն չեմ տեսնում, մանավանդ, որ հենց իրենց կողմից քայլեր է արվում` որոշակի ընկերական հարաբերություններ վերականգնելու: Բայց ես այդ մարդկանց այլեւս չեմ ճանաչում, ցանկություն էլ չկա իրենց հետ որեւէ ձեւով համագործակցելու: Ես հետայսու «Հանրային ձայն» կուսակցությունից մարդ չեմ ճանաչում:

Ի դեպ, «Իրավունք»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Երեւանի ավագանու մյուս նոր անդամից` ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՑ, ով ԱԺ նախկին պատգամավոր ազատամարտիկ Առաքել Մովսեսյանի եղբորորդին է: Սակայն, նա չցանկացավ փակագծեր բացել, թե արդյոք դուրս է գալու «Հանրային ձայն» խմբակցությունից կամ համագործակցելո՞ւ է ԴՕԿ կուսակցության հետ:

«Ձեր բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինի իմ մասնակցությամբ հենց առաջին ավագանու նիստի ընթացքում»,- ասաց Մովսեսյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրային ձայն» խմբակցությունը ստացել է 7 մանդատ: ԴՕԿ կուսակցության նախագահ Անույշ Խուդավերդյանը եւ «Ալյանս» կուսակցության անդամ Անուշ Գինոսյանը դուրս են եկել խմբակցությունից` դառնալով անկախ ավագանու անդամ, անկախ ավագանու անդամ է դառնում նաեւ Գրիգոր Հարությունյանը, իսկ «Հանրային ձայն»-ում մնացել են Վահան Ավագյանը, Վահե Եսայանը եւ Արտակ Գալստյանը, որը գտնվում է կալանքի տակ:  Թերեւս միայն անհայտ է, թե ինչ որոշում կկայացնի Ալբերտ Մովսեսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը