Մտադիր է 4 գյուղերի հողերը Ադրբեջանին հանձնել՝ առանց նոր ճանապարհներ կառուցելու. Ոսկան Սարգսյան

Թեմա

Մտադիր է 4 գյուղերի հողերը Ադրբեջանին հանձնել՝ առանց նոր ճանապարհներ կառուցելու։ Այս մասին Facebook-իի իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել, նրան հարցնելով՝ նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի՝ Բաղանիս-Այրումի, Ղզլհաջիլիի, Աշաղը Ասքիպարայի(Ներքին Ոսկեպար), Խերմիլիի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո  Իջևան-Նոյեմբերյան, Հայաստան-Վրաստան տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար մարզի  սահմանամերձ այդ տարածքներում ի՞նչ  նոր  ճանապարհներ են նախատեսված կառուցել, քանի՞ կիլոմետր երկարությամբ, որքա՞ն   արժեքներով։

Մարտի 29-ին ստացել եմ մարզպետի  պատասխանը, ուր նշված  է․ «Նման որոշում դեռ կայացրած չէ»:

Նման որոշում չկա, սակայն մարտի 18-ին Ոսկեպարի մշակույթի տանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան Ոսկեպարի բնակիչների մտահոգությունների, թե 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո Ոսկեպարը ճանապարհի խնդիր է ունենալու,  հայտարարել է, որ  Ոսկեպարում թունել է կառուցվելու, կառուցվելու է Ենոքավան-Ջուջևան ճանապարհը։

Սահմանագոտու այդ հատվածում նոր ճանապարհներ կառուցելու որոշում  չկա, այդ դեպքում 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո ինչպե՞ս են   իրականացվելու Ոսկեպարի կապը արտաքին աշխարհի հետ ,Իջևան-Նոյեմբերյան  կապը և  այդ հատվածով Հայաստան-Վրաստան  տրանսպորտային հաղորդակցությունը»։

 

 

https://iravunk.com/sim/?p=280006&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ