Ինչքա՞ն կարելի է հող հանձնել, վարչախումբը ձախողել է իր «հեղափոխությունը». Մհեր Արմենիա

Տեսանյութեր

«Ազգի Ձայն» կուսակցության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ գնահատմամբ՝ ի հակադրություն այն հակառուսական տրամադրությունների, որոնք տարածվում են իշխանական պրոպագանդիստների եւ գրանտակեր հասարակական  կազմակերպությունների կողմից, հայ ազգը, մեզնից յուրաքանչյուրն ավելի շատ պետք է մոտ լինի Ռուսաստանի գործընկերների, ռուս ժողովրդի հետ, որովհետեւ ՌԴ-ն մեծ դեր է խաղում ոչ միայն Հայաստանի համար, այլ ամբողջ տարածաշրջանի ու աշխարհի: Այս մասին նա ընդգծեց «Իրավունք TV»-ի եթերում:

- Պարոն Մեսրոպյան, հիմա շատերն ասում են, թե պետք է սպասել եւ տեսնել ռուս-ուկրաինական պատերազմն ինչով կավարտվի, ով կհաղթի, հետո նոր կորոշենք` ում կողմը բռնենք…

- Ես էլ եմ շատ հաճախ լսում, որ ասում են, թե սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի Ուկրաինայում: Միանշանակ Ռուսաստանը հաղթելու է այս պատերազմում, հզոր պետություն է եւ շատ լավ գիտակցում է, թե ինչ է անում: Մեր կուսակցությունը, որը «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման մեջ է, բազմիցս իր զորակցությունն է հայտնել Ռուսաստանին եւ ռուս ժողովրդին, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Հայաստանի անվտանգ ապագան առաջնահերթ Ռուսաստանի հետ բարեկամ եւ դաշնակից լինելու մեջ է՝ իհարկե, չնեղացնելով նաեւ, մնացած արտաքին գործընկերներին, ոչ թշնամական տրամադրված հարեւաններին:

- Բայց այսօր տեսնում ենք ընդդեմ Ռուսաստանի ուղղված կտրուկ քայլեր ՀՀ իշխանության կողմից: Ռուս սահմանապահներին հանեցին «Զվարթնոց» օդանավակայանից, ի՞նչ սպասել հաջորդիվ եւ ի՞նչ հետեւանքներ այս ամենը կունենա:

- Հիմա էլ ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերն են դադարում աշխատել  Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում եւ POS-տերմինալներում: Շատ անհասկանալիորեն իշխանության կողմից սառեցված է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները: Այս ամենը շատ վատ է: Իսկ Ռուսաստանից դեռ կոռեկտ են արձագանքում ու մեսիջներ հղում Հայաստանին, որ շատ սխալ արտաքին քաղաքականություն է իրականացնում այսօրվա ձեր իշխանությունը: ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հիշեցնում է, որ Ռուսաստանում 3 միլիոն հայ է ապրում, մենք իրավունք չունենք մեր հայրենակիցների կյանքը դնել վտանգի տակ՝ սխալ քաղաքականություն իրականացնելով: Հայաստանի իշխանությոնը պետք է գիտակցի, որ այս ոճը շատ սխալ է: Չի կարելի նման հզոր պետության հետ, որը մինչեւ այսօր մեծ դեր ունի եւ ազդեցություն քո պատմության մեջ, այսպես վարվել: Սա վտանգավոր հետեւանքներ կունենա մեր հայրենակիցների համար թե՛ Հայաստանում ապրող, թե՛ Ռուսաստանում:

- Իսկ այս ամենի դեմն առնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր է անում ընդդիմությունը: Այսօր տեսնում ենք , որ նոր կուսակցություններ են ձեւավորվում, բոլորը խոսում են համախմբումից, բայց չեն միավորվում:

- Շատ լավ հարց եք տալիս: Կա պառլամենտական ընդդիմություն, որը եւս ունի իշխանություն եւ կարեւոր դեր՝ պետության զարգացման մեջ: Եվ, որպես պառլամենտական երկիր, ճիշտ կլինի, որ խորհրդարանական ընդդիմության մեջ լինեն ոչ թե երկու կուսակցություն, այլ Ձեր ասած նոր կուսակցությունները, որոնցից մեկն էլ մեր կուսակցությունն է: Մենք ընտրողներին պետք է տանք հնարավորություն ոչ թե ընտրել մի լիդերի, այլ ընտրել կուսակցություններ եւ գաղափարախոսություններ: Երբ խորհրդարանական ընդդիմությունը բաղկացած լինի ընդդիմադիր մի քանի կուսակցություններից, այդ դեպքում իշխանությունն էլ արդեն զգոն կլինի: Իսկ ինչ վերաբերում է այսօրվա խորհրդարանական ընդդիմությանը, ինչպես հենց իշխանությունն է ասում, իրենց շատ լավ հենարանն է ու նվերը: Անվերջ իրար կարող են մեղադրել հողերի հանձնման մեջ, բայց դրանից ոչինչ չփոխվի:

- Իսկ այս շրջապտույտից դուրս գալու ելք կա՞: Օրինակ, «Միասին» շարժումն առաջարկում է խորհրդարանական երեք խմբակցություններին՝ իշխանական եւ ընդդիմադիր, անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին: Որքանո՞վ է իրատեսական:

- Կարծում եմ՝ արտախորհրդարանական ընդդիմությունը պետք է հասկանա, թե իր անելիքը որն է քաղաքական դաշտում: Նա պետք է աշխատի հասարակությանն ավելի պարզ բացատրել իրավիճակը, որպեսզի ժողովուրդը ոտքի կանգնի եւ ասի իշխանությանը, որ մենք էլ չենք ուզում օգտվել ձեր ծառայություններից: Չէ որ ժողովուրդը հարկեր է վճարում, որ այս վարչախումբը աշխատավարձ ու պարգեւավճար ստանա: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, իրենց պետք է միայն հորդորել մանդատները վայր դնել, որպեսզի երկրում ստեղծվի խորհրդարանական ճգնաժամ եւ սկսվեն գործընթացներ, բայց իրենք դա չեն անում:

- Ասում են՝ դրանից խորհրդարանական ճգնաժամ չի ստեղծվի, ոչինչ էլ չի փոխվի…

- Ինչու չի փոխվելու, լավ էլ փոխվելու է: Բա ինչքա՞ն սպասել: Այս վարչախումբը ձախողել է իր «հեղափոխութունը», 2018 թվականին ստացած 93 տոկոսանոց լիովին վստահությունը 6 տարվա մեջ մսխել է: Մենք շատ կարող ենք խոսել նախկինների գործունեությունից, ոչ ոք իդեալական չէ, բայց փաստն այն է, որ նախկինների ժամանակ հող չենք հանձնել, այսքան կորուստ չենք ունեցել եւ մեզ պարտված չենք զգացել, այսպիսի քաոսային վիճակում չենք հայտնվել երբեւիցե:

- Հատկապես լարված իրավիճակի է Տավուշի սահմանապահ գյուղերում, որտեղ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարեց, թե զիջումներ պետք է լինեն, այլապես պատերազմ կլինի: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ինչքանո՞վ էր ճիշտ նման հայտարարություններ անելը պետության առաջին դեմքի կողմից: Չէ որ այն ծանր հոգեբանական հետեւանք ունեցավ տեղի բնակչության համար: Մինչեւ այսօր մարդիկ տարակուսանքի մեջ են, թե ինչ է լինելու իրենց հետ: Ուղղակի սարսափելի է: Մյուս կողմից էլ իշխանական պրոպագանդիստներն ու գրանտակեր կազմակերպություններն են գնում Տավուշ, տրամադրություններ ստուգում: Խոսում են 4 գյուղ հանձնելու մասին, բայց չեն ասում մեր 30-ից ավելի տարածքներ զավթվեց ընդամենը վերջին մի քանի տարվա ընթացքում: Միգուցե մեր հողերը հե՞տ վերադաձնեն, եթե գնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրման, ոչ թե անընդհատ մենք տանք, ինչքա՞ն կարող է մեր երկիրը տվողի կարգավիճակում լինել, ինչքա՞ն կարելի է ամեն ինչ հանձնել: Երկրագնդում չկա մի երկիր, որն իր մի թիզ հողի համար կռիվ չտա, իսկ մենք հազարավոր քաղաքներ ու գյուղեր ենք հանձնում: Արցախը Հայաստան էր, ինչպե՞ս տվեցին, ինչպե՞ս  դարձավ ուրիշինը: Ինչ սոուսով ուզում է ներկայացնեն՝ Ալմա-Աթայի հռչակագիր, Մյունխենի համաձայնագիր… փաստացի ասվեց Արցախը Հայաստան է ու հանձնվեց Ադրբեջանին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=279919&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ