«13-5 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԹՈՒՐՔ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ, ՈՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԳՈՐԾՈՂ ՉԵՄՊԻՈՆՆ ԷՐ». Հ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական թղթակիցը, Գյումրիում հանդիպել ու բացառիկ զրույց է ունեցել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում առաջին անգամ մասնակցած և բրոնզե մեդալ նվաճած, ծնունդով Շիրակի մարզի Ախուրյան համայնքից, 20-ամյա ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Մանվել ։Սա քո առաջին մասնակցությունն էր մեծահասակների կազմում և նման լուրջ մրցաշարի։

- Հանդես եկա 55 կգ քաշային կարգում։ Ընդհանուր երեք գոտեմարտ ունեցա ։Մեկնարկային գոտեմարտում 13-5 հաշվով հաղթեցի ազգությամբ թուրք հակառակորդիս, որը Եվրոպայի մեծահասակների գործող չեմպիոնն էր։ Կիսաեզրափակչում, ափսոս պարտվեցի Մոլդովայի ներկայացուցչին, նա երիտասարդների Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն էր։ Իսկ ահա եզրափակչում բրոնզե մեդալի համար պայքար մղեցի բուլղարացի ըմբիշի Ստեֆան Գրիգորովի դեմ ու ինձ հաջողվեց հաղթել նրան վաղաժամ, բացարձակ առավելությամբ 8։0 հաշվով։ Թուրք մրցակցիս հետ գոտեմարտը ավելի դժվար անցավ։ Բնական է, երբ իմանում ես, որ մրցակիցդ մեր երկրի համար թշնամի երկրից է, լարվածություն է առաջանում գոտեմարտի ժամանակ, առավել ևս, որ նա բավականին փորձառու մարզիկ էր։

- Ինչ տվեց քեզ այս նվաճումը։

- Այս բրոնզե մեդալը ինձ մեծ փորձ տվեց, քանի որ առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների կազմում, սա իմ դեբյուտն էր, ու ես գոհ եմ իմ ցուցաբերած արդյունքից։ Աշնանը հոկտեմբեր ամսին Աշխարհի առաջնությունը կկայանա Ալբանիայում, պիտի ջանք չխնայեմ, որպեսզի հասնեմ ոսկե մեդալի։

- Մանվել, որ տարիքից ես սկսել սպորտով զբաղվել։

- 4 տարեկանից եմ սկսել պարապել, անձնական մարզիչս հայրս է Էդգար Խաչատրյանը, հենց նրանից էլ ոգեշնչվել եմ ու պարապել այս մարզաձևով ու հիմա առանց ըմբշամարտի չեմ կարող ապրել, չեմ կարող պատկերացնել իմ առօրյան։

- Հետաքրքիր է, կա որևէ անվանի մարզիկ, որից ոգեշնչվում ես։

- Իհարկե, մեր գյումրեցի լեգենդար մարզիկն է Արթուր Ալեքսանյանը։ Նրա հետ մասնակցել եմ պարապմունքների, ուսումնամարզական հավաքների, այս մրցաշարին էլ նա մասնակցեց ու հաղթեց, իսկապես շատ մեծ բան է, ու մենք գիտակցում ենք, թե ինչպիսի անվանի մարզիկի կողքին ենք պարապում, դա ամեն մեկին չի վիճակված։ Իմ ամենամեծ երազանքը Օլիմպիական չեմպիոն դառնալն է, բայց մինչ այդ, դեռ շատ հաղթանակներ պիտի գրանցեմ։

Իսկ ահա Մանվելի անձնական մարզիչը ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ով նրա հայրն է, ավելացրեց. «Մանվելը Եվրոպայի գործող չեմպիոնի թուրք մրցակցի հետ էր մրցում ու կարողացավ հաղթել նրան։ 2023 թվականին, Մանվելը այդ թուրք մարզիկին պարտվել էր Աշխարհի առաջնության ժամանակ, մրցավարների անարդարությամբ։ Միանշանակ, Մանվելը արդարացրեց իմ հույսերը, նա շատ մոտ էր չեմպիոն լինելուն, ափսոս այդպես ստացվեց, երևի փորձի պակասը խանգարեց։ Մինչև այս առաջնությունը նա ոտքի վնասվածք, կոտրվածք ուներ, ապաքինվել էր, սակայն դա ևս խանգարեց»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում