Հայկ Մարությանը` ռեֆորմի՞ստ, սոցիալի՞ստ, թե՞ շարքային նիկոլական

Ներքաղաքական

Իր հայտնի հայտարարությամբ հանրությանը սեւ ու սպիտակի բաժանող Երեւանի նախկին քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ մայիսի 1-ին` Աշխատավորության օրը, կուսակցություն կհիմնի` « Նոր ուժ» անունով: Թերեւս, նա հենց այս քաղաքական ուժով էլ պատրաստվում է մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, ինչի մասին ասել էր ավելի վաղ: Իսկ թե ինչո՞վ է այն տարբերվելու Նիկոլ Փաշինյանի « Քաղաքացիական պայմանագրից», «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել` ուսումնասիրելով կուսակցության ծրագրային հիմնադրույթները:

Այսպիսով` Հայկ Մարությանն իր կուսակցությունը համարում է ռեֆորմիստական` գաղափարական հենքը համարելով հենց սոցիալ-ռեֆորմիզմը: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ըստ Մարությանի «Նոր ուժ»-ի, պետք է որդեգրել «չկան հավերժ բարեկամներ եւ թշնամիներ, կան հավերժ շահեր» սկզբունքը։ Այս համատեքստում կարեւորվել է անմիջական հարեւան բարեկամ երկրների` Վրաստանի եւ Իրանի հետ ռազմավարական գործընկերության զարգացումը, Եվրամիության եւ եվրոպական երկրների հետ ինտեգրացիոն ծրագրերի լայնացումն ու խորացումը` հնարավոր բոլոր ուղղություններով ու մակարդակներով։ Իսկ Ռուսաստանն այս կուսակցության համար ռազմավարական դաշնակցից վերածվել է զուտ բարեկամի եւ շեշտվել, որ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ պետք է պահպանել: Մինչդեռ քաղաքական, տնտեսական, մշակութային սերտ կապերի ամրապնդումը կարեւորվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների, ավանդական բարեկամական Հնդկաստանի, Չինաստանի, Մերձավոր Արեւելքի երկրների հետ: Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ էլ Հայկ Մարությանը պատրաստվում է արժանապատիվ երկխոսություն ձեւավորել` հարաբերությունների կարգավորման եւ խաղաղ գոյակցության ձգտումով:

Ամենաուշագրավը, թերեւս այն է, որ « Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը իր հիմնադրույթներում նշել է, որ կհամագործակցի գաղափարախոսությամբ եւ արժեքներով իրեն մոտ եվրոպական կուսակցությունների հետ` ջանալով դառնալ Եվրոպական Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական ալյանսի անդամ։ Առաջին հայացքից տպավորություն է, որ այս գաղափարախոսությամբ Հայկ Մարությանն էլ շատ հարմար կարող է տեղավորվել նիկոլական գրպանային կուսակցությունների շարքում, որոնք արեւմտամետ դաշտում դիրքավորվելով ստանում են աջակցություն ե՛ւ Արեւմուտքից, ե՛ւ ներկա իշխանությունից, սակայն Եվրոպական Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական ալյանսի անդամ դառնալու հարցում, կարծես թե, Մարությանը որոշել է անցնել ՔՊ-ի վրայով: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն էլ ակտիվորեն լծվել են ՔՊ-ն եվրոպական ազդեցիկ կուսակցությունների ընտանիքներից որեւէ մեկում տեղավորվելու գործին, բայց արդյունքներ դեռեւս չկան: Այնպես որ, եվրոպաներում միայն Կարգին Հայկոն էր պակաս ՔՊ-ին: Իսկ իրականում Արեւմուտքը չի էլ շտապում գրկաբաց ընդունել ո՛չ նիկոլական, ո՛չ էլ մերձնիկոլական կուսակցությունների` պահանջելով նրանցից ավելի կատաղի ռուսատյացություն եւ մոլեռանդ արեւմտամետություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում