«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինձնից ազատվելը Գյուրջինյանի վրա 7 միլիոն դրամ նստեց. Ցոլակ Ակոպյան

Ներքաղաքական

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն անվավեր է ճանաչել Բրյուսովի անվան պետական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանի` համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը։ Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին ձայների զգալի մեծամասնությամբ Բրյուսովի ռեկտոր էր ընտրվել Կարինե Հարությունյանը, բայց կառավարությունն իր համար անցանկալի թեկնածուին չհաստատեց ռեկտորի պաշտոնում, այլ ոստիկանական ուժերի գործուն ներգրավվածությամբ` այդ աթոռին հայտնվեց Դավիթ Գյուջինյանը։ Նա էլ առաջին հերթին ձերբազատվեց համալսարանի երկու պրոռեկտորներից, որոնք պատրաստ չէին լռել առկա ապօրինությունների վերաբերյալ: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց հենց ՑՈԼԱԿ ԱԿՈՊՅԱՆԻ հետ:

— Փաստորեն, դատարանն էլ արձանագրեց, որ Ձեզ ապօրինի են աշխատանքից ազատել: Ի՞նչ եք պատրաստվում անել հիմա, վերադառնալո՞ւ եք պրոռեկտորի Ձեր աշխատանքին:

— Նախ ասեմ, որ դատարանի որոշումն ինձ լիարժեք չի բավարարում: Այո՛, իմ հիմնական նպատակն էր, որ աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչվեր, որպեսզի ես ցույց տայի մարդկանց, որ Գյուրջինյան անունով ապօրինի նշանակված ռեկտորի պաշտոնակատարը սխալ հրաման է տվել: Եվ դատարանը, բնականաբար, բավարարեց հայցը: Բայց դատարանը նաեւ նույն որոշման մեջ նշել է, որ թեպետ աշխատանքից ազատման հրամանը սխալ էր եւ անվավեր, բայց հաշվի առնելով Գյուրջինյանի եւ իմ միջեւ միջանձնային հարաբերությունները` իմ աշխատանքի վերադառնալն անհնարին է: Դրա փոխարեն` դատարանը վեցապատիկի չափով տուգանք է պարտադրում համալսարանին, որպեսզի վճարի ինձ, այդ թվում նաեւ վճարի պարապուրդի գումար` այս ընթացքի համար: Մոտավորապես` խոսքը 6-7 միլիոն դրամի մասին է: Ըստ էության, համալսարանը ընկավ ծախսի տակ` մի անիմաստ եւ անհիմն հրամանի պատճառով: Այնքան «լավ» կառավարիչ է Գյուրջինյանը, որ ընդամենն ինձնից ազատվելն իր վրա 7 միլիոն դրամ նստեց: Իհարկե, ցավում եմ, որ այդ գումարը մնալու է համալսարանի վրա, բայց սա ինձ համար սկզբունքային պայքար է: Մինչդեռ այդ գումարով Գյուրջինյանը կարող էր մոտ 60-70 ուսանողի վարձ զեղչել: Բայց իրենք նախընտրեցին ազատվել ինձնից` թեկուզ գումար ծախսելով, անհիմն հրաման ընդունելով:

— Այսինքն` ստացվում է, որ համալսարանը Ձեզ վճարում է 6-7 միլիոն դրամ, բայց Դուք չեք կարող վերադառնալ պրոռեկտորի Ձեր աշխատանքի՞ն:

— Բնականաբար, ես այս վճիռը բողոքարկելու եմ, որովհետեւ ինձ այդ գումարով չեն կարող գնել, ես այդ գումարի համար չեմ պայքարում, այլ պայքարում եմ իմ աշխատանքային իրավունքները վերականգնելու համար, որպեսզի սա նաեւ օրինակ ծառայի բոլոր պաշտոնյաներին, որպեսզի մարդկանց աշխատանքից ազատելիս ուղղակի երկար մտածեն: Ավելին` փաստաբանի հետ քննարկում եմ նաեւ մի ճանապարհ մտածել, թե ինչպես կարելի է այնպես անել, որ այդ գումարը ոչ թե ինձ համալսարանը վճարի, այլ անձամբ Գյուրջինյանը` սխալ հրաման տալու եւ համալսարանի վրա նման մեծ ծախս «նստեցնելու» համար: Իհարկե, սա մի փոքր ավելի հետագայի հարց է: Ընդ որում` ասեմ նաեւ, որ իմ աշխատանքի վերականգնումը դատարանը համարել է անիրատեսական` ընդամենը հաշվի առնելով համալսարանի ներկայացուցչի խոսքը: Բայց ես ասում եմ, որ պատրաստ եմ հիմա էլ աշխատել, եւ այն, որ Գյուրջինյանն ապօրինի նշանակված ռեկտոր է, եւ հիմա էլ ռեկտորի ապօրինի մրցույթ են հայտարարել, չի կարող ազդել իմ աշխատանքի վրա: Ես պատրաստ եմ իմ աշխատանքային պարտականությունները կատարել:

Իսկ թե ինչպե՞ս է համալսարանի հոգաբարձուների խորհուրդը նորից հայտարարել բաց մրցույթ` համալսարանի ռեկտորի պաշտոնի համար, երբ այս պահին նախկին ընտրության արդյունքները վիճարկող երկու հայց կա դատարանում, կարդացեք՝ այստեղ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության