ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ՆԻԿՈԼԸ ու իր թայ­ֆեն սար­սա­փե­լի աս­տի­ճա­նի վա­խե­ցած են: Օ­րերս կա­ռա­վա­րութ­յան մի շեն­քից մյու­սը անց­նե­լու հա­մար ­Նի­կո­լը 50 մետ­րը ան­ցավ մոտ 50 թիկ­նա­պահ­նե­րի ու­ղեկ­ցութ­յամբ, իսկ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ Ե­րե­ւաի փո­ղոց­նե­րով եր­թե­ւե­կե­լիս նույն­պես ի­րեն շրջա­պա­տում է մի քա­նի թիկ­նա­պա­հա­կան եւ ոս­տի­կա­նա­կան մե­քե­նա­նե­րով: ­Զար­մա­նա­լի է, ե­թե այդ­քան վա­խե­ցած եք, ին­չո՞ւ չեք դա­դա­րեց­նում ձեր հա­կա­հայ­կա­կան գոր­ծու­նեութ­յու­նը: Ին­չո՞ւ չեք թող­նում-գնում…

­Հա­յաս­տան պաշ­տո­նա­կան այ­ցով այ­ցե­լած Վ­րաս­տա­նի վար­չա­պետ ԻՐԱԿԼԻ ԿՈԲԱՁԵՆ հա­վա­նա­բար զար­մա­ցել էր, որ իր այ­ցե­լութ­յու­նը Ե­ղեռ­նի հու­շար­ձան, ըստ էութ­յան, չէր լու­սա­բան­վել. այս­պես` վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կան կայ­քում ըն­դա­մե­նը նշված է, որ «Ի­րակ­լի ­Կո­բա­խի­ձեն այ­ցե­լել է ­Ծի­ծեռ­նա­կա­բեր­դի հու­շա­հա­մա­լիր»: Այ­սինքն` ­Նի­կո­լը նույ­նիսկ վա­խե­նում է ­Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան հա­մա­լի­րը ճիշտ ան­վա­նել, դրա փո­խա­րեն նշե­լով «Ծի­ծեռ­նա­կա­բեր­դի հա­մա­լիր»: ­Կո­բա­ձեի այ­ցի օ­րա­կար­գում չկար նաեւ Ա­մե­նայն հա­յոց կա­թո­ղի­կո­սի հետ հան­դի­պու­մը: Մ­նում է զար­մա­նալ, որ ե­թե ­Նի­կո­լը ­Ցե­ղաս­պա­նութ­յուն բա­ռը չի ար­տա­բե­րում թուր­քե­րի ա­հից, ա­պա խա­չից վա­խե­նում է ե­րե­ւի թե սա­տա­նա­յի ա­հի՞ց:

­Ռուս սահ­մա­նա­պահ­նե­րի «Զ­վարթ­նոց» օ­դա­նա­վա­կա­յա­նից օ­գոս­տո­սի 1-ից հա­նե­լու ո­րոշ­ման հիմ­նա­վոր­ման մեջ ՀՀ ԱԳՆ-ն ն­շում էր, թե ­Հա­յաս­տա­նը ար­դեն իսկ ու­նի հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­ներ եւ կա­րո­ղութ­յուն­ներ սահ­մա­նի պահ­պան­ման հար­ցը ինք­նու­րույն լու­ծե­լու հա­մար: ­Սա­կայն պարզ­վեց, որ ՀՀ սահ­մա­նա­պահ զոր­քե­րը նոր-նոր հայ­տա­րա­րութ­յուն են տա­լիս Զ­վարթ­նո­ցում սահ­մա­նա­պահ գոր­ծու­նեութ­յուն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար կրտսեր սպա­յա­կան կազ­մը հա­վա­քագ­րե­լու նպա­տա­կով: Այ­սինքն` «փո­ղո­ցից» մարդ­կանց են հա­վա­քագ­րում օ­դա­նա­վա­կա­յա­նի սահ­մա­նա­պահ ծա­ռա­յութ­յան հա­մար: Այս­պի­սով, ԱԳՆ-ն ­հեր­թա­կան ան­գամ սուտ ա­սաց, երբ նշում էր, որ ­Հա­յաս­տա­նը ար­դեն իսկ ու­նի փո­խա­րին­ման հնա­րա­վո­րութ­յուն. իսկ այն, որ փո­ղո­ցից մար­դիկ զբա­ղեց­նում են այս կամ այն պաշ­տո­նը 2018 թվա­կա­նից հե­տո, երբ ­Նի­կոլն ու նի­կո­լա­կան­նե­րը զբա­ղեց­րին երկ­րի ղե­կա­վար պաշ­տոն­նե­րը այ­լեւս զար­մա­նա­լի չէ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ չմիա­ցավ ՀԱՊԿ խորհր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վի հայ­տա­րա­րութ­յա­նը, ո­րով դա­տա­պարտ­վում էր «Կ­րո­կուս սի­թի հո­լում» տե­ղի ու­նե­ցած ա­հա­բեկ­չութ­յու­նը: ­Լավ, այդ ինչ­քա՞ն է ստրկա­ցած ­Նի­կո­լը իր ա­րեւմտ­յան հրա­հան­գիչ­նե­րից, որ ան­գամ խու­սա­փում է դա­տա­պար­տել այն, ինչ դա­տա­պար­տել են հենց իր կար­գադ­րիչ­նե­րը Ա­րեւ­մուտ­քից. հե­տո էլ վեր­ջինս զար­մա­նա­լիո­րեն հարց­նում է, թե ի՞նչն է ա­նում սխալ, որ ռուս­նե­րը նրան չեն ըն­դու­նում: ­Նախ­կի­նում կա­տա­րած հար­յու­րա­վոր սխալ­նե­րին ա­վե­լա­ցավ եւս մե­կը: ­Զար­մա­նա­լի է, ­Նի­կո­լը իս­կա­պես չի՞ հաս­կա­նում, թե ինչն է սխալ ա­նում ՌԴ-ի հան­դեպ, թե՞ ի­րեն դնում է ռե­տի­նե խո­ղո­վա­կի տեղ:

­Մեզ զար­մաց­րեց ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, որն իբր ­Թուր­քիա­յի հետ լավ չի: ­Սա­կայն օ­րերս Ֆ­րան­սիան ­Թուր­քիա­յին հանձ­նեց վեր­ջի­նիս կող­մից պա­հանջ­ված մի քրդի: Այս խեղճ մար­դուն ­Թուր­քիա­յում սպա­սում են կտտանք­ներ եւ ան­մարդ­կա­յին սար­սա­փե­լի վե­րա­բեր­մունք: Այդ կա­պակ­ցութ­յամբ ­Փա­րի­զի օ­դա­նա­վա­կա­յա­նում նույ­նիսկ զանգ­վա­ծա­յին կռիվ ե­ղավ քրդե­րի ու Ֆ­րան­սիա­յի անվ­տան­գութ­յան աշ­խա­տա­կից­նե­րի մի­ջեւ: Ա­հա այս­պի­սի զար­մա­նա­լի ժո­ղովր­դա­վա­րութ­յուն ու մար­դու ի­րա­վունք­նե­րի հար­գանք է դրսե­ւո­րում Ֆ­րան­սիան: Իսկ ­Մակ­րոնն ու Էր­դո­ղա­նը, թեեւ ա­ռե­րե­ւույթ ի­րար վի­րա­վո­րում են եւ փո­խա­դարձ մե­ղադ­րանք­ներ շռայ­լում, սա­կայն տա­կից քրդե­րի հաշ­վին միմ­յանց լա­վութ­յուն են ա­նում:

 

 

https://iravunk.com/sim/?p=279804&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը