«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ովքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողները

Մշակութային

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ 23-րդ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը՝ նվիրված Արմեն Ջիգարխանյանի հիշատակին: 

Այսպիսով՝ հայտնի են «Արտավազդ-2024»մրցանակաբաշխության հաղթողները.

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար՝ «Արտավազդ»-ի արժանացան ՀՀ ժողովրդական արտիստ  Արմեն Էլբակյանը եւ Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը:

Արմեն Ջիգարխանյանի անվան Մեծ «Արտավազդ»-ը հանձնվեց Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանին («Թագավորների խաղերը» (Հենրի Երկրորդ)):

Լավագույն տղամարդ դերակատար ճանաչվեց Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Տիգրան Գաբոյանը` Քեսունի Վասիլ Իշխանի դերի համար («Ինկած բերդի իշխանուհին»):

Լավագույն կին դերակատար ճանաչվեց Հայաստանի Երգի պետական թատրոնում բեմադրված «Շղթա» ներկայացման մեջ Աննա Մակրոսյանի դերը կերտած Արաքսյա Մելիքյանը:

Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատարը Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան Վարդան Կուղիանոսյանն է («Գիշատիչների խնջույքը» (Կաուբախ)), իսկ Երկրորդ պլանի լավագույն կին դերակատարը՝ Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նառա Սանթոյանը («Ինկած բերդի իշխանուհին» (Սաբեթ)):

Լավագույն սցենոգրաֆիա անվանակարգում մրցանակը Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոնին էր: Մրցանակը հանձնվեց Կարեն Գրիգորյանին՝ «Փոքրիկ ողբերգություններ» ներկայացման համար: Լավագույն զգեստների նկարիչ մրցանակը եւս նույն թատրոնինն էր եւ տրվեց նույն ներկայացման համար, որին արժանացավ Մերի Սարգսյանը եւ Իզաբելլա Սոֆրոնովան:

Լավագույն լուսային նկարիչ ճանաչվեց Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնից Հակոբ Պողոսյանը՝ «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացման համար: Իսկ Լավագույն երաժշտության հեղինակը Վաչե Շարաֆյանն էր, ում մրցանակը տրվեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրված «Կոլոմբինա» ներկայացման համար գրված երաժշտության համար:

Լավագույն պիես ճանաչվեց «Պատերազմի ցեցը» (հեղինակներ՝ Արմինե Բոյաջյան, Նարեկ Մանուչարյան): Լավագույն թատերախոսականը՝ «Գերագույն» երկրպագուն» (հեղինակ՝ Սուսաննա Բրիկյան):

Լավագույն երիտասարդ դերասան անվանակարգում մրցանակը տրվեց Բաբելոն թատրոնի դերասան Անդրանիկ Միքայելյանին (Բաբելոն շոու (Ժամանում) մաս 1 (Մոցարտ)): Իսկ  Լավագույն երիտասարդ դերասանուհի անվանակարգը բաժին հասավ Գեղարքունիքի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Անուշ Զանգիզորյանին («Ֆարենհայթ 451» (Քլարիս Մաքլելն)):

Լավագույն երիտասարդ բեմադրիչ ճանաչվեց Երեւանի Կամերային թատրոնից Ժորա Մարտիրոսյանը («B 1427»): Լավագույն մանկական ներկայացումը  «Փայլոու»-ն է («Ֆակտորի փրոդաքշն», Ազատ թատերախումբ):

Լավագույն երիտասարդական ներկայացում ճանաչվեց Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Տունը սահմանին» ներկայացումը (բեմ․՝ Արտուշ Միքայելյանի): Իսկ Լավագույն պլաստիկական ներկայացում ճանաչվեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Սիրո պատմություն Նյու-Յորքում»-ը (բալետմայստեր՝ Արտյոմ Գեւորգյան):

Լավագույն կամերային ներկայացում ճանաչվեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Գիշատիչների խնջույքը» (բեմ․՝ Աշոտ Հակոբյանի):

Լավագույն ռեժիսուրա անվանակարգում մրցանակը հանձնվեց Լյուդվիգ Հարությունյանին՝ Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացման համար: Լավագույն ներկայացում անվանակարգում մրցանակը եւս  Լյուդվիգ Հարությունյանինն է՝ նույն ներկայացման համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան