ԲԵՌԼԻՆՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ՀԱՅՐԸ։
Սպորտ
Iravunk. com -ի մարզական թղթակիցը, անվանի բռնցքամարտիկ, Աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանից տեղեկացավ, որ այսօր մարտի 26-ին, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, կյանքի 68-րդ տարում մահացել է ԳՐԻԳՈՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, Արթուր Աբրահամի հայրը։« Խորը վշտով հայտնում ենք բոլորին այս ցավալի լուրը, Երևանում կայանալիք հոգեհանգստի և հուղարկավորության վերաբերյալ տեղեկություն կտրամադրենք առաջիկայում», - եզրափակեց Արթուրի մամուլի խոսնակը։
Iravunk. com -ը, ցավակցում է Արթուրին ու հարազատներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=279577&l=am/