ՀՀ զինված ուժերը որտեղ գտնվում են, դրանք հհ տարածքներ են. Աննա Մկրտչյան

Ներքաղաքական

Ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ` Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը մակետ դարձրած, արդեն գրպանում պահում է իր մանրադրամների, կոպեկների հետ միասին:

— Մեկ-մեկուկես տարի առաջ ես անձամբ ու ինձ նման շատերը հույսով լցված ամեն անգամ նրա հրատապ ասուլիսին սպասում էինք, որ լինելու է հրաժարական։ Հիմա, կարծում եմ, ավելի քան ակնհայտ է, որ չի լինելու։ Եվ հիմա արդեն վախը սրտներումս սպասում ենք, թե այս անգամ ՀՀ-ից ինչ-որ տարածքներ զիջելն ինչպես է ձեւակերպվելու՝ լինելու է թվերո՞վ, թե՞ հերթական փոքրացող մակետն է մեզ հրամցնելու: Մնում է այս իրավիճակում երեւի միայն փառք տալ Աստծուն, որ այսպիսի կառավարման «բարդակի» ու ամենաթողության պարագայում այսքան էլ դեռ ՀՀ-ն դիմակայում է։ Կարծում եմ` եզրահանգումս էլ ճիշտ կլինի, թե նախորդ 30 տարիներին ինչ պետականություն է կառուցվել, որ այս վեց տարի Նիկոլ Փաշինյանն ինտենսիվ քանդում-քանդում է, բայց դեռ ամբողջությամբ կազմաքանդել չի կարողացել:

— Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ սահմանազատման ու սահմանագծման համար չկա համաձայնեցված քարտեզ…

— Մոտ մեկ տարի առաջ նույն Նիկոլ Փաշինյանը գալիս ու պնդում էր, որ կան ԽՍՀՄ տարբեր ժամանակներում գծված քարտեզներ, որոնք ամբողջությամբ տալիս են դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հետ կապված հարցերի պատասխանները։ Մենք ի պատասխան` պնդում էինք, որ չկան այդ քարտեզները, հստակ չեն եւ եթե ինչ-որ տեղ գտնվում են, դրանք չեն կարող միջպետական սահմանի սահմանազատման, առավել եւս երկկողմ պայմանագրի հիմք հանդիսանալ, որովհետեւ դրանք Սովետական միության ներքին օրենսդրությանը համապատասխան գծված քարտեզներ են, եղել են խորհրդային համայնքների կամ ժողովների կողից գծված սահմաններ, որոնք որեւէ կերպ կապ չունեն միջպետական սահմանների գծման հետ։ Հիմա արդեն իշխանությունը պահելու համար մեկ այլ որոշում է պետք կայացնել, հետեւաբար այդ քարտեզներից ոչ մեկն իրեն ու իր թուրք-ադրբեջանական տերերին ձեռք չեն տալիս, պետք է գտնել այլ որոշում։ Մենք կարծում ենք, որ ՀՀ Զինված ուժերը որտեղ գտնվում են, դրանք ՀՀ տարածքներ են։ Նիկոլ Փաշինյանը, որեւէ պետական մարմին կամ որեւէ պաշտոնյա իրավունք չունի ինքնուրույն կայացնել զորքերը հետ քաշելու որոշում։ Դրանք պետական հանցագործություններ են, իրենց մեջ հանցակազմ պարունակող գործողություններ են: Մեզ համար Նիկոլ Փաշինյանի՝ ամեն անգամ նոր էվոլյուցիա ապրող սուտը հիմք չի կարող հանդիսանալ որեւէ գործընթաց նախաձեռնելու համար։ ՀՀ-ն պետք է առաջին հերթին ունենա հայրենիքի գիտակցում ունեցող իշխանություն, որը կվարի արտաքին քաղաքականություն։ Այդ արտաքին քաղաքականությունը չի կարող հիմնված լինել պարտված, արժանապատվությունից զրկված, իրեն թուրք անվանելը վիրավորանք չհամարվող եւ իրեն պարտված չզգացող Նիկոլ Փաշինյանի շուրթերով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում