«Ժիրոնայի» մեկնարկային կազմում Սպերցյանից ուժեղ ֆուտբոլիստներ են խաղում.Սելյուկ
Սպորտ
Ռուս գործակալ Դմիտրի Սելյուկը խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի` կատալոնական «Ժիրոնա» հավանական տեղափոխության մասին.
«Չգիտեմ, թե որքան իրատեսական է այդ ամենը, բայց միանշանակ կարող եմ ասել, որ Իսպանիայում նրա մասին ոչ-ոք չգիտի։ Լսել եմ «Ժիրոնայի» մասին, սակայն դա ճիշտ չէ։ «Ժիրոնայի» մեկնարկային կազմում Սպերցյանից ուժեղ ֆուտբոլիստներ են խաղում։ Ինչո՞ւ նա պետք է տեղափոխվի այնպիսի ակումբ, որտեղ չի խաղալու։ Եթե նա պետք է տեղափոխվի եվրոպական ակումբ, ապա պետք է կանոնավոր խաղաժամանակի երաշխիք ունենա»,- Սելյուկի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը։
https://iravunk.com/sim/?p=279479&l=am/