Պատրաստ ենք Չեխիայի դեմ խաղին. Պետրակով
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Չեխիայի դեմ վաղը կայանալիք ընկերական խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին.
«Լավ ծանոթ եմ այս թիմին, նրանք խաղում են ուժային, ֆիզիկական, աթլետիկ ֆուտբոլ։ Շատ կարևոր է այսպիսի թիմերի հետ մրցակցելը և հատկապես կարևոր է երիտասարդների համար։ Ցանկալի կլինի նաև, որ վաղվա խաղում դրական արդյունք լինի, որովհետև արդյունքը միշտ էլ կարևոր է։
Կազմի մասին չեմ ուզում խոսել, որովհետև կարող ես պլանավորել, բայց խաղի ընթացքից ելնելով՝ փոփոխություններ անել։ Կենտրոնական կիսապաշտպանի դիրքում խնդիրներ կան ազգային հավաքականում: Հայաստանում շատ քիչ են այդ դիրքում հանդես եկող ֆուտբոլիստները: Ժամանակին այս դիրքում խաղացել են Սոլոմոն Ուդոն, Վբեյմար Անգուլոն: Ցանկալի է, որ այժմ այդ դիրքում խաղան հայ ֆուտբոլիստներ:
Կոսովոյի դեմ խաղից հետո թիմը վերականգնվել է, ֆիզիկական վիճակը լավ է: Մարզվել ենք երկու խմբերով։ Պատրաստ ենք վաղվա խաղին»։
Չեխիա - Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին Պրահայի «Լետնա» ստադիոնում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին
https://iravunk.com/sim/?p=279478&l=am/