«ՃՇՄԱՐԻՏ ԿԱՐԱՏԵԻՍՏՆ ՈՒԺԵՂ Է, ՆԱ ՉԻ ԿՌՎՈՒՄ, ՆԱ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՈՒ ՀԱՂԹՈՒՄ». ՍՈՒՐԵՆ ՕՉԻՆՅԱՆ։

Սպորտ

Վերջերս ՌԴ Իվանովո քաղաքում կայացած ֆուդոկան կարատեի Աշխարհի գավաթի բաց առաջնությանը հանդես են եկել մեր երկրի ներկայացուցիչները։ Առաջնությանը մասնակցել է 1500 մարզիկ, 15 պետությունից։ Մեր թիմը նվաճել է 6 ոսկե, 10 արծաթե և 16 բրոնզե մեդալ։

Iravunk. com-ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել Հայաստանի Բուդո-Շին մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ, Սև գոտի 5-րդ Դան ՍՈՒՐԵՆ ՕՉԻՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց.

- Առաջնությանը Բուդո - Շին մարտարվեստի ֆեդերացիայի հավաքականը ներկայացել էր 26 մարզիկ, 5 մարզիչ - մրցավարներով, որոնցից 2-ը նաև մասնակցել են 25-ից բարձր տարիքային խմբերի մրցումներին ու զբաղեցրել են երկրորդ ու երրորդ տեղերը։ Մրցաձևերը 6-ն էին։ Անհատական կատա և կումիտե, թիմային կատա և կումիտե, ՆԲՈւ կումիտե և ֆուկոգու մրցաձևերից մեր մարզիկները նվաճեցին 6 ոսկե, 10 արծաթե և 16 բրոնզե մեդալ։ Մեր մարզիկներից շատերը փորձառու չէին, առաջին անգամ էին մասնակցում նման մեծ առաջնության, բայց հաջողվեց նրանց մեդալներ նվաճել։ Թիմային հաշվարկով գրավեցինք երրորդ տեղը, սա փայլուն արդյունք եմ համարում։ Ոսկե մեդալ են նվաճել Արման Բաբուռյանը, Գարիկ Սիմոնյանը, Դավիթ Դավթյանը, Ալեք Նահապետյանը, Եվա Նազարյանը և Գոռ Պապոյանը։ Լոռու և Տավուշի մարզերում է գործում մեր ֆեդերացիան, մեր մարզիչներն են Վահան Դաղբաշյանը, նա նաև մեր ֆեդերացիայի փոխնախագահն է, Արամ Բաբուռյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը և Արթուր Այվազյանը։ Այս առաջնությունում մարզիկները ձեռք բերեցին մեծ փորձ, իսկ գրանցած հաջողությունները խոստումնալից են հետագա մրցաշարերին և առաջնություններին մասնակցելու և կրկին հաղթանակով վերադառնալու համար։

- Այս մարզաձևը ինչ մասսայականություն ունի Հայաստանում։

- 1990-ականներից է գործում մեր ֆեդերացիան։ Շատ մեծ մասսայականություն է վայելում մեր երկրում այս մարզաձևը։ Կարևորը երեխաները կկտրվեն փողոցից, հեռախոսային վնասակար խաղերից ու կգան մեզ մոտ պարապելու։ Մենք մարզադպրոցներ ունենք Վանաձորում, Դիլիջանում, Ստեփանավանում, Գյուլագարակում, գյուղական բնակավայրերում ևս։ Բոլորիս է հայտնի, թե ինչ մեծ խնդիրների են բախվում հատկապես գյուղերի երեխաները, տրանսպորտի, ֆինանսական խնդիրների, այդ իսկ պատճառով մենք գյուղերում ևս ունենք խմբակներ, որակավորված մարզիչներ, որպեսզի գյուղերի երեխաները ևս հետ չմնան ու կարողանան պարապել։ Նշեմ, որ գյուղերից ևս շատ չեմպիոններ ենք ունենում, ինչը շատ ուրախալի փաստ է։ Ֆուդոկան կարատեն, նույն ավանդական կարատեն է, որը թույլ է տալիս մարդուն կողմնորոշվել կյանքում և ճիշտ որոշել իր անելիքը, իր ճշմարիտ ապրելաձևը։ Նա մշտապես ձգտում է իր անձը, իր կյանքը ավելի լավացնել, հասնել ավելի բարձր մակարդակի, կարողանում է իրեն նայել կողքից տեսնելու և շտկելու համար իր թերությունները, կարողանում է ճիշտ ընտրել նպատակին հասնելու միջոցները և ուղիները։ Ճշմարիտ կարատեիստն ուժեղ է, նա չի կռվում, նա պայքարում է ու հաղթում։

- Շնորհակալություն, պարոն Օչինյան, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ, որ ուշադրության կենտրոնում եք պահում և լուսաբանում մեր մարզիկների նվաճումների մասին, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում