Ունանյանի սպորտային կարիերան վտանգի տակ է

Սպորտ

Այս տարվա փետրվարին սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը MMA մարզաձևում 6-րդ անընդմեջ հաղթանակից հետո հայտարարել էր, որ մարտ ամսվա կեսերին Մոսկվայում ողնաշարի լուրջ վիրահատության կենթարկվի։

Տարիներ առաջ առաջնություններից մեկի ժամանակ Կամոն մեջքի լուրջ վնասվածք էր ստացել։ Հինգ տարվա ընթացքում արդեն 4 անգամ նա ենթարկվել է ողնաշարի վիրահատության, տարբեր երկրներում բուժումներից հետո սակայն ոչ մի դրական փոփոխություն չի ունեցել։ Այս անգամ բժիշկները Ունանյանին զգուշացրել են, որ հնարավոր է այս վիրահատությամբ վերջ դրվի իր սպորտային կարիերային։ Պարզվում է, Ունանյանը սպորտային կարիերան վտանգի տակ չդնելու համար, որոշում է կայացրել՝ որոշ ժամանակով հետաձգել վիրահատությունը։

«Քանի որ ունեմ ողնաշարի լուրջ խնդիր, դրա համար ամիսներ առաջ ՌԴ Մոսկվա քաղաքում բավականին լուրջ հետազոտություններ անցա։ Հետազոտող բժիշկները եկան այն եզրակացության, որ անպայման պետք է կրկին վիրահատության ենթարկվեմ։ Արդեն երկու շաբաթ է Մոսկվայում կրկին լուրջ հետազոտություններ անցա, հոսպիտալացվեցի և բավականին լուրջ բուժումների կուրս անցա, որպեսզի կրկին վիրահատության ենթարկվեմ։ Սակայն, բժիշկ Ցուկաևը վիրահատությունից առաջ ինձ տեղեկացրեց, որ մեծ ռիսկի ենք գնում, քանի որ հնարավոր է վիրահատությունից հետո այլևս չկարողանամ շարունակել իմ սպորտային կարիերան»,- մեզ հետ զրույցում ասաց Կամո Ունանյանը։

Սպորտային կարիերա- առողջություն բարդ ընտրության առաջ կանգնելուց հետո Ունանյանը ընտրել է կարիերան և անորոշ ժամանակով հետաձգել վիրահատությունը․ «Որոշում կայացրեցի հետաձգել, քանի որ իմ սպորտային կարիերայում դեռ անելիքներ ունեմ»,- պնդեց Ունանյանը։

Որքան էլ բժիշկներն Ունանյանին զգուշացրել են, որ վիրահատությունն անխուսափելի է, նա պատրաստվում է ողնաշարի շրջանում ցավերը մեղմացնել վարժությունների միջոցով․ «Կյանքում ինչ որ բանի հասնելու համար յուրաքանչյուր մարդ պետք է պատրաստ լինի դժվարությունների, նույնիսկ՝ դիմակայել ցավերին։ Իսկ ես պատրաստվում եմ տարբեր վարժությունների, բուժումների միջոցով հնարավորինս մեղմացնել ցավերը։ Թեպետ խորհրդակցությունից հետո բժիշկները ասացին, որ վիրահատությունը անխուսափելի է»։

Այնուամենայնիվ, Ունանյանը մտադիր է մեկ ամիս բուժումների փուլ անցնելուց հետո առաջիկայում կրկին մասնակցել խոշոր միջազգային մրցաշարերի ինչպես MMA մարզաձևում, այնպես էլ սպորտային կարատեի տարբեր վարկածներով՝ աշխարհի և եվրոպայի առաջնություններում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում