CROCUS HALL-Ի ՀՐԴԵՀԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ՄՈՒՍԼԻՄ ՄԱԳՈՄԱԵՒԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ
Շոու բիզնես
Հայտնի է դարձել, որ Կրոկուս Սիթիում տեղի ունեցած ահաբեկչության և հրդեհի հետևանքով այրվել է ԽՍՀՄ հայտնի երգիչ, Առնո Բաբաջանյանի հեղինակած երգերի կատարող, ազգությամբ ադրբեջանցի Մուսլիմ Մագոմաևի թանգարանը։ Այս մասին պատմել է լրագրող Նատալյա Օսիպովան։
«Մարդկային սարսափելի ողբերգությունից բացի եղել է նաև մշակութային աղետ։ Իմ աղբյուրները հայտնում են, որ Կրոկուսում այրվել է Մուսլիմ Մագոմաևի թանգարանը։ Այն գործում էր հաստատության տանիքի տակ գտնվող սրահում», -ասել է լրագրողը։
Ամեն դեպքում, այս փաստի պաշտոնական հաստատում դեռևս չկա։
https://iravunk.com/sim/?p=279336&l=am/