«ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՄԵԴԱԼՈՎ ԵՄ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ». ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, Մ23 ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԵԺԼՈՒՄ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

Սպորտ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության ժամանակ բրոնզե մեդալ է նվաճել Մ-23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն, Մ-23 Աշխարհի բրոնզե մեդալակիր ՄԵԺԼՈՒՄ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԸ։ Սա մեծահասակների կազմում նրա առաջին մասնակցությունն էր։

Iravunk. com-ի մարզական թղթակցի հետ զրույցում Մեժլումն այսպես մեկնաբանեց իր նվաճումը . - 61կգ քաշային կարգում եմ հանդես եկել։

֊ Հավատում էի, որ մեդալ կնվաճեմ։ Կարող էի ավելին անել, սակայն կարծում եմ, փորձի պակասը թույլ չտվեց առաջ շարժվել։ Իմ առաջին մասնակցությունն էր մեծահասակների կազմում։ Լավ էի պատրաստվել։ Սփոփիչ գոտեմարտս շատ բարդ տրվեց։ Վրացի մրցակիցս շատ փորձառու էր։ Ուրախ եմ, որ մեդալով եմ վերադարձել Հայաստան։ Ամեն ինչ կանեմ, որ մեդալի գույնը փոխեմ հետագայում։ Այս Եվրոպայի առաջնությունում 10 քաշայիններից մեկն ինձ էր վստահված։ Մտածմունքս միայն այն էր, որ արդարացնեմ մարզիչներիս հույսերը, որովհետև հասկանում էի, որ ինձանից շատ մեծ հույս ունեին։ Բայց այս արդյունքից չեմ ընկճվել և վստահ եմ, որ Աշխարհի առաջնության ժամանակ կշտկեմ բոլոր սխալներս ու ավելի լավ հանդես կգամ։ Այս Եվրոպայի առաջնությանն ընդհանուր երեք գոտեմարտ եմ ունեցել։ Առաջինում պարտվել եմ Աշխարհի չեմպիոնին, ապա երկու գոտեմարտ էր տրված, որ նվաճեմ բրոնզե մեդալ, երկուսն էլ պիտի հաղթեի։ Առաջինը Վրաստանի ներկայացուցիչն էր։ Նա գլխավոր հակառակորդն էր իմ այս մրցաշարում։ Կարողացա լավ տրամադրվել ու լավ գոտեմարտ ցույց տալ։ Երրորդ տեղի համար պայքարում գերմանացի ըմբիշն էր, որը Եվրոպայի չեմպիոն է։ Հաղթեցի ու այդպես բրոնզե մեդալի արժանացա։

- Ինչ տվեց քեզ այս նվաճումը։

- Սա շատ կարևոր էր ինձ համար, որովհետև առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Այս բրոնզե մեդալը ինձ տվեց մեծ փորձ և վստահություն սեփական ուժերի հանդեպ։ Ուրախ եմ, որ  կարողացա հաջող հանդես գալ Եվրոպայի առաջնությանը։

- Մեժլում, հետաքրքիր է, ազգականներիդ մեջ կան մարզիկներ։

- Անվանի ըմբիշ Գնել Մեժլումյանը իմ հարազատն է։ Նա եղել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն։ Ամեն տարի Տավուշի մարզի Բերդ քաղաքում անցկացվում է նրա անվան հուշամրցաշար։

- Իսկ ո՞րն է քո հաջողության գրավականը։

- Սպորտի մեջ հաջողության հասնելու համար պետք է լսել և հավատալ մարզիչներին, հավատալ սեփական ուժերին, պահել շատ մեծ մարզական կարգապահություն։ Նշեմ, որ մեծահասակների կազմում 2022-ին եմ դարձել Հայաստանի չեմպիոն, ապա 2023-ին մասնակցել եմ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Շատ մեծ շանսեր ունեի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար, սակայն, ափսոս եզրափակչում վնասվածքի պատճառով պարտվեցի և արծաթե մեդալի արժանացա։ Հետո մասնակցեցի նաև մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնությանը։ Սխալներիս պատճառով բրոնզե մեդալ նվաճեցի, պարտվելով առաջին գոտեմարտում։

- Հետագա ծրագրերի մասին ինչ կասես։

- Առաջիկայում բավականին լուրջ մրցաշարեր կան, ջանք չեմ խնայելու, որպեսզի կարողանամ հաջող հանդես գալ, նվաճել ոսկե մեդալ։

- Շնորհակալություն, Մեժլում, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում