«Սյունիք» օդանավակայանը կարող է ծառայել միջազգային չվերթներ իրականացնելուն

Թեմա

Հայաստանի ուղևորափոխադրումների ոլորտում աստիճանաբար ուրույն տեղ են գրավում Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ օդային չվերթները: «Սյունիք» օդանավակայանում առայժմ վայրէջք է կատարում միայն երկրի սրտից ժամանող ինքնաթիռը, սակայն տեսանելի ապագայում այստեղից կարող են չվերթներ բացվել նաև այլ երկրներ։ Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը:

 

Նա տեղեկացրեց, որ Երևան-Կապան-Երևան չվերթի առաջին թռիչքը տեղի է ունեցել դեռ անցյալ տարվա ապրիլի 26-ին: Այն կրում էր տեխնիկական բնույթ: Իսկ օգոստոսի 21-ից սկսել են իրականացնել կոմերցիոն ուղևորափոխադրումներ, որոնք կատարվում են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: 7 ամսում կատարվել է 35 չվերթ: Երբեմն եղանակային պայմանները չեն նպաստում թռիչքների անվտանգ իրականացմանը, և այդ ժամանակ չվերթները չեղարկվում են: Սակայն նման իրավիճակներ պատահում են նաև աշխարհի խոշորագույն օդային հանգույցներում: Ուղևորների և ինքնաթիռի անձնակազմի անվտանգությունն առաջնային է:

 

Ըստ Կարեն Վարդանյանի՝ բնության քմահաճույքներից կախվածությունը թուլացնելու, «Սյունիք» օդանավակայանի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու և չեղարկումների քանակը կրճատելու նպատակով ՀՀ կառավարությունը կատարում է ներդրումներ, ձեռք բերում և տեղադրում համապատասխան սարքեր: Մասնավորապես, արդեն իսկ տեղադրվել է ամպի ստորին շերտի բարձրությունը չափող սարք: Առաջիկայում նախատեսվում է տեղադրել նաև VOR/DME սարքավորում, որը օդաչուներին հնարավորություն է ընձեռում ստանալ ավելի շատ տեղեկատվություն և էականորեն կրճատում է չվերթների չեղարկման հավանականությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի