Հայաստանի հավաքականից կառանձնացնեմ Ռանոսին և Հարոյանին, իսկ Մխիթարյանը մեծագույն ֆուտբոլիստ է. Վեդատ Մուրաքի
Սպորտ
Ֆուտբոլի Կոսովոյի հավաքականի ու իսպանական «Մալյորկայի» հարձակվող Վեդատ Մուրիքին Երևանում կայացած նախախաղային ասուլիսում խոսել է առաջիկա ընկերական հանդիպման մասին.
«Կարծում եմ` այս խաղում մենք ֆավորիտ ենք: Բայց այդ առավելությունը պետք է կարողանանք ցուցադրել խաղադաշտում:
Շատերին եմ ճանաչում Հայաստանի հավաքականից, կառանձնացնեմ հարձակվող Ռանոսին ու պաշտպան Հարոյանին։ Մենք ուսումնասիրել մեր մրցակցին և պատրաստվել ենք հանդիպմանը։
Շատ եմ հարգում Հենրիխ Մխիթարյանին, Իտալիայում խաղալու տարիներին հանդիպել եմ նրան խաղադաշտում: Իմ կարծիքով, նա ձեր հավաքականի մեծագույն ֆուտբոլիստներից է: Գիտեմ, որ նա համաշխարհային կարգի աստղ է, շատ լավ ֆուտբոլիստ է։ Սակայն անձամբ չեմ շփվել նրա հետ և չեմ խոսել Հայաստանի հավաքականի դեմ առաջիկա խաղի մասին»,- ասել է Կոսովոյի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։
https://iravunk.com/sim/?p=279146&l=am/