Իմ պայմանագիրը կավարտվի, նրանց վերադարձն էլ շատ հաղթական կլինի.Պետրակովը` Բարսեղյանի և Բայրամյանի մասին

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կոսովոյի հետ ընկերական խաղից առաջ հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին։

Անդրադառնալով Կոսովոյի հավաքականին և վաղվա խաղին Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչը նշել է.

«Կոսովոն լավ թիմ ունի, բոլոր տղաները խաղում են եվրոպական լավ թիմերում: Արդյոք անակնկալներ կլինե՞ն: Կարծում եմ՝ անակնկալներ չեն լինի: Ես երիտասարդ մարզիչ չեմ, որ հնարավոր լինի ինձ անակնկալի բերել: Առաջին իսկ 10 րոպեի ընթացքում կհասկանամ, թե ինչպես են մտադիր խաղալ:

Կոսովոյի հավաքականի ֆուտբոլիստները գլխով են հիանալի խաղում, պաշտպանական գիծն է ինձ շատ դուր գալիս: Շատ լավ խաղացողներ ունեն, որոնք խաղում են եվրոպական առաջատար առաջնություններում:

Շատ ցանկալի կլիներ հասնել դրական արդյունքի վաղվա խաղում: Սա ֆուտբոլ է, ու պետք է խնդիր լուծել»:

Պետրակովը կարծիքով Հայաստանի առաջնությունում չկան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են ուժեղացնել ազգային հավաքականը.

«Ազգային թիմը փորձարկումների համար չէ: Այո, այս պահին չկան խաղացողներ, որ կարող են ուժեղացնել հավաքականը: Եթե ցանկանում եք՝ ասեմ, թե շատ տաղանդավոր ու փառահեղ խաղացողներ ունեք, այդպես էլ ասեմ: Ամեն դեպքում, պետք է ճիշտը ասել: Չեմ ցանկանում նեղացնել որևէ մեկին, բայց անհրաժեշտ են այնպիսի խաղացողներ, որոնք կուժեղացնեն թիմը»:

Խոսելով Տիգրան Բարսեղյանի եւ Խորեն Բայրամյանի բացակայության մասին Պետրակովը նշել է.

«Եթե հնարավոր է՝ դիմացեք մինչև նոյեմբեր ամիս. Իմ պայմանագիրը կավարտվի. Նրանց վերադարձն էլ շատ հաղթական կլինի՝ տոնախմբություններ, հրավառություններ, զվարճանքներ»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում