Եվրաինտեգրում 2024. Հայաստանը փրկօղակո՞ւմ, թե՞ թակարդում

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԳԱՐՈՎԸ:

— Եվրախորհրդարանը ընդունել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձեւը: Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար:

— Սա նշանակում է 2021-22թթ.-ից հետո սկսված բավականին արագացվող քաղաքական եւ միջազգային գործընթացների շրջանակներում տեղի է ունենում արտաքին քաղաքական դիրքորոշումների հստակեցում եւ նորացում Հայաստանի կողմից, արտաքին դերակատարողների դիրքորոշման փոփոխում, ադապտացում տարածաշրջանի երկրների նկատմամբ: Եվրամիությունն իր հռչակագրային պատրաստակամությունն է հայտնում դիտարկել Հայաստանի՝ ավելի խորը եվրաինտեգրման քաղաքականության հնարավորությունները: Հայաստանի պաշտոնյաները պաշտոնապես հայտարարել են այս ուղիով ինտեգրացիոն եւ արտաքին քաղաքական գործընթացների շարունակության մասին, որն, ըստ էության, հնչում է որպես ազդանշան իշխանությունների մոտ պատրաստակամության առկայության մասին՝ դիտարկելու ավելի խորը եվրաինտեգրման հնարավորությունները, որոնք, իհարկե, հանդիպելու են համապատասխան պայմանավորվածությունների եւ դիրքորոշումների հետ, որոնք արտահայտվում են այդ թվում նաեւ Եվրամիության կողմից: Դրա ականատեսը մենք եղել ենք նաեւ նշված փաստաթղթի մեջ, որտեղ մասնավորապես հստակ նշված է, որ Հայաստանը, ունենալով բավականին խորը կապեր Ռուսաստանի հետ, գործընթացի ժամանակ պետք է հաշվի առնի այս հանգամանքը:

— Արդեն տեւական ժամանակ է Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական բավականին զգայուն կարգավիճակում, եվրաինտեգրումը մեր անվտանգային հարցերի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:

— Ինչպես հիշում եք, եվրաինտեգրումը  քաղաքական եւ ավելի քիչ անվտանգային գործընթացի հետ կապվող հարց է, բայց պետք է հաշվի առնել, որ եվրաինտեգրման խորացումը հնարավոր է հատկապես այն պայմաններում, երբ երկիրը ներգրավված չէ այս կամ այն կոնֆլիկտների մեջ, երբ երկրի սահմանները հստակ նշված են, եւ երկիրը համապատասխանում է այն պահանջներին, որը Եվրամիությունը դնում է պոտենցիալ կամ պոտենցիալ անդամ պետությունների առջեւ: Եվրոպական գործընկերները փորձում են տրամադրել որոշակի երաշխիքներ անվտանգության համար, որոնք չեն կրում միասնական բնույթ, այլ կրում են անհատ պետությունների կողմից տրամադրվող խոստումների, պայմանագրերի, զենքի տրամադրման էլեմենտները, որն արտացոլում է օրվա իրավիճակը, ինչքանով այն ամբողջական եւ համակարգային բնույթ կարող է կրել Հայաստանի անվտանգության ապահովման համար: Սա հարց է, որը կարիք ունի հետագա ավելի խորքային ուսումնասիրության եւ ավելի խորքային անվտանգային երաշխիքների առկայության: Առայժմ, երբ մենք անդրադառնում ենք անվտանգային խնդիրներին, պարզ է որ դրանք վերաբերում են ե՛ւ առաջին հերթին հայ-ադրբեջանական, ե՛ւ հայ-թուրքական հարաբերություններին, եւ այս պարագայում պարզ է, որ խնդիրը ոչ միայն «խաղաղության պայմանագրի» մասին է, այլ նաեւ ադրբեջանական զորքերի հեռացման՝ այն տարածքից, որը հանդես է գալիս, որպես ՀՀ սուվերեն տարածք: Իսկ դրանից հետո խոսքը բանակցային գործընթացի մասին է, որը պետք է հաշվի առնեն երկրի ազգային, այդ թվում՝ անվտանգային շահերը՝ դելիմիտացիոն, դեմարկացիոն գործընթացների իրականացման համար, ինֆրակառուցվածքային, ճանապարհային խնդիրների քննարկման եւ սահմանների բացման ժամանակ:

— Իշխանությունները մի կողմից խոսում են «խաղաղության պայմանագրից», հայ-թուրքական սահմանի բացումից, իսկ այդ ընթացքում Ալիեւը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանի սուվերեն տարածքից: Նիկոլ Փաշինյանն էլ խոսում է, որ Տավուշի մարզից անհապաղ պետք է Ադրբեջանին հանձնել 4 գյուղ: Ի՞նչ սպասել այս ամենից:

— Խոսքն այն մասին էր, որ Տավուշում չկան համապատասխան տարածքներ, եւ այս գյուղերը չէին պատկանում Հայաստանին, եթե մենք դրանք դիտարկենք, որպես հիմք, անհրաժեշտ է ուղղակի բացել քարտեզը ու տեսնել, թե որտե՞ղ են գտնվում այս գյուղերը, եւ արդյո՞ք այդ գյուղերով անցնում է այն միջպետական ճանապարհը, որը կապում է Հայաստանը Վրաստանի հետ: Եթե մենք խոսում ենք հիմքերի մասին, ինքը իրենով հանդիսանում է այն հայտարարությունը, որտեղ Հայաստանը ճանաչում է Ալմա Աթայի հռչակագիրը, որպես հիմք հետագայի համար, չնայած առանց ավարտելու դեմիլիտացիոն ու դեմարկացիոն գործընթացը՝ սցենարները կարող են տարբեր լինեն: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, այն պետք է շարունակվի, որովհետեւ բանակցային գործընթացի այլընտրանքը դասականորեն ոչ թե կոշտ հայտարարույթուններն են ադրբեջանական կողմից, այլ կոշտ ռազմական գործողությունները, ինչն էլ պարզ է, որ ցանկալի սցենար չէ: Սցենարները պետք է առաջին հերթին լինեն այնպիսին, որպեսզի բանակցությունների ժամանակ պաշտպանվի ու պահպանվի Հայաստանի ազգային անվտանգային շահերը, որը ներառում է պոտենցիալ դիտարկումն այն ճանապարհների, որոնք ունեն ինստիտուցիոնալ բնույթ Հայաստանի համար՝ ոչ միայն հյուսիսային ուղղությամբ, այլ նաեւ դեպի հարավ:

— Ալիեւը չի հրաժարվում «Զանգեզուրյան միջանցքից», ի՞նչ եք կարծում՝ ի վերջո ռազմական գործողություննե՞ր կսկսվեն այս միջանցքի բացման համար:

— Հայաստանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է, խնդիրն այն է, թե արդյո՞ք այդ դիրքորոշումը հնարավոր կլինի կյանքի կոչել բանակցություններից, փաստաթուղթը ստորագրելուց հետո, որտեղ խոսքը նրա մասին է, որ միջազգային տրամաբանությունն անընդունելին է: Պարզ է, որ այն անընդունելի է ոչ միայն իր ձեւով, այլ նաեւ պոտենցիալ վտանգներով: Եվ համապատասխանորեն այն առաջարկը, որն անհրաժեշտ է պաշտպանել, ավելի շատ կայանալու է նրանում, որ պետությունը պահպանելու է ինքնիշխանությունն իր տարածքի նկատմամբ եւ այդ տարածքով անցնող բոլոր ճանապարհների ու սահմանների նկատմամբ: Եթե մենք դիտարկում ենք ընդամենը մեկ հարցով, դա թույլ չի տալիս ստեղծել համալիր պատկերացում՝ ամբողջ գործընթացի մասին: Հնարավոր չէ դիտարկել միայն մեկ հարցը՝ անջատ ուրիշ հարցերից, որոնք կազմում են համալիրը, որը կազմում է ե՛ւ դեմիլիտացիոն, ե՛ւ սահմանների բացման, ե՛ւ հումանիտար խնդիրը, որը ներառում է գերիների հարցը: Այս ամենը պետք է դիտարկված լինի համազգային ձեւով, եւ էլի ինչպես նախկինում եղել է հարց, մենք փորձում ենք լուծում ստանալ՝ փաթեթայի՞ն, թե՞ փուլային ձեւով: Այժմ, երեւի, պետք է ստանալ փաթեթային լուծում, որտեղ բոլոր խնդիրները մեկ փաստաթղթում կփորձենք ներկայացնել եւ ստանալ համակարգային լուծումներ՝ հարեւանների հետ համապատասխան գործընթացը ու առաջընթացը ապահովելու համար:

— Ալիեւն ասում է, որ եթե միջանցքը չբացենք, ադրբեջանական կողմը ուժ կկիրառի, սպասե՞նք առաջիկայում նոր էսկալացիայի:

— Ասել, որ մենք կարող ենք բացարձակապես բացառել ամեն ինչը, այդպիսի հարեւանների հետ՝ բարդ է, բայց նորից եմ ասում, Ալիեւը պատրաստ է օգտագործել նաեւ ուժը: Մենք տեսնում ենք, որ այս բառերը որոշ ժամանակահատվածներում նաեւ օժանդակված են եղել գործընթացներով, եւ ադրբեջանական զինվորականները մասնակի տարածքներ են զբաղեցրել ու չեն պատրաստվում այնտեղից դուրս գալ, ինչն էլ անհրաժեշտություն է բանակցային գործընթացի մեջ, որպեսզի այն պահանջներից մեկը դառնա: Իսկ ինչ վերաբերում է ուժային սցենարին՝ չբացառելով այն եւ հասկանալով, որ տվյալ պարագայում ինքը դիտվելու է երկիր ագրեսոր՝ համապատասխան բոլոր հետեւանքներով, որը կարող է նրան պոտենցիալ ցնցումների բերել, Ալիեւն առայժմ փորձելու է հասնել սեփական ցանկություններին բանակցությունների միջոցով՝ շեշտադրելով նաեւ այն ուժային ռեսուրսը, որով ինքը օժտված է՝ ներառյալ համագործակցությունը թուրքական կողմի հետ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=279144&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ