Մեծամորի ատոմակայանն ավելի տղամարդ է... պետք եկած ժամանակ հարեւանների վրա «կպայթի». Նարինե Կիրակոսյան

Ներքաղաքական
«Հայաստանն ի տարբերություն Թուրքիայի եւ Իրանի՝ միջուկային պետությունների ակումբի անդամ է (ՄԱԳԱՏԵ-ի)։ Այս մասին լավ հիշեցրեցին իմ ավագ կոլեգաներ Էմանուլ Մկրտչյանն ու Ալեքսանդր Ավանեսովը։ Եվ հողատու Նիկոլի կառավարությունը հատուկ ամեն բան անում է, որ Մեծամորի ատոմակայանը փակվի, ինչպես որ Թուրքիան է պահանջում։ Ատոմակայանն, ի դեպ, նաեւ նրանց լայնամասշտաբ հարձակումներն է զսպում։ Եվ Նիկոլը ոսկեպարցիներին վախեցնելով, թե Թուրքիան կմտնի Արմավիրի մարզից, թող հիշի, որ Մեծամորի ատոմակայանն ավելի տղամարդ է, քան նա ու պետք եկած ժամանակ հարեւանների վրա «կպայթի»։ Այո, Թուրքիան դա գիտի, Նիկոլը, իբրեւ թե չգիտի։ Մինչեւ անցած տարվա վերջ կառավարությունը, ի դեմս տարածքային կառավարման նախարարության պետք է ներկայացներ ատոմակայանի հետ կապված որոշում։ Այսինքն՝ գնե՞լ նոր բլոկ, թե՝ ոչ։ Եթե գնել ապա ո՞ր տեսակը․ փոքր մոդուլո՞վ, որոնք դեռ ոչ էլ արտադրվում են, թե մեծը, ռուսական, որի հզորությունը շատ ավելի մեծ է, քան մեր պահանջները։ Ամեն դեպքում, Նիկոլի կառավարությունը հատուկ է անում, որ չկարեւորվի Հայաստանի դերը միջուկային էներգետիկայում եւ հատուկ են անում, որ եղած ատոմակայանը առնվազն մինչեւ 2040 թվականը շահագործվի եւ հետո արդեն ժամկետն անցնելու պատրվակով այլեւս փակվի մեր երկրի ատոմային պատմության էջը։ Վաղը կաշխատեմ այս թեմայով գործընկերոջս հետ տեսանյութ պատրաստել, որտեղ նաեւ ընդհանուր էներգետիկայի ոլորտից կխոսենք եւ ռազմավարության բացակայության։
 
Նախկինում մենք բոլոր ոլորտներում ենք ունեցել ռազմավարություն, իսկ ներկայիս ազգադավ նիկոլիստները հատուկ տանում են մեր երկիրը տոտալ կործանման։ Բոլոր ոլորտներում։ Ցավոք, էներգետիկայի ոլորտի լավագույն եւս մեկ լրագրող Արմենուհի Մելքոնյանը, «Հայաստանի Հանրապետություն» թերթի փակվելուց (Նիկոլն ասաց, որ պետությունը թերթ չպիտի ունենա, քանի որ թանկ ենք նստում բյուջեյին, իսկ իր ու ընտանիքի ոյաժները թանկ չեն) հետո, իր էքսպերտային վերլուծական նյութերը գրեթե չի գրում։ Եվ, ցավոք, նաեւ մեր եղած թերթերի արխիվներն էլ են փակել այս իշխանությունները, որ ասենք, սա է եղել, կամ այն։ Իմ բախտն ավելի է բերել, ես ռուսական լրատվամիջոցներից այդ արխիվային նյութերն ունեմ, պահպանել են մարդիկ եւ եսս վաղը կներկայացնեմ այդտեղից հիշողության համար որոշ հատվածներ», - գրել է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում