Չորսամյա որդիս արդեն տանը ֆուտբոլ է խաղում, մարզվում եմ նրա հետ. Մխիթարյան
Սպորտ
«Ինտերի» ակումբային յութուբյան ալիքի FROG TALKS շարքի եթերի հերթական թողարկումը եղել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ.
«Միշտ ասել եմ, որ կարիերաս ավարտելուց հետո ցանկանում եմ մնալ Միլանում, բայց չորսամյա որդիս տանն արդեն ֆուտբոլ է խաղում և ամեն բան դրանից է կախված։ Թիմի հետ եմ մարզվելուց հետո էլ տանը որդուս հետ եմ մարզվում։ Որդիս կարող է Միլանում սկսել մարզվել։
Ֆուտբոլային մարզիչ դառնալու ցանկություն չունեմ։ Ես արդեն իմ ժամանակն անցկացրել եմ խաղադաշտում։ Մարզչական աշխատանքն ավելի շատ ժամանակ է պահանջում, վերլուծություն, խաղացողների հետ քննարկումներ։ Գուցե, սպորտային տնօրենի աշխատանք, դա ավելի հնարավոր է»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։
https://iravunk.com/sim/?p=279075&l=am/