«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պաթոլոգիա, որը գողանում է ծիծաղը, հազալու և նորմալ փռշտալու հնարավորությունը. «Բեգլարյան» բկ-ի ուրոգինեկոլոգները տալիս են վերը նշված խնդիրներից ձերբազատման բանալին

Առողջապահական

«Անհնարին է փռշտալ կամ հազալ, անմիջապես հոսում է», «Փոխում եմ օրական 8-10 միջադիր, երեք անգամ ցնցուղ եմ ընդունում, սակայն այնպիսի զգացում է, ասես լվացվելու կարիք ունեմ»:  Այս ամենն անմիզապահությամբ տառապող կանանց ստանդարտ գանգատներ են: Նրանցից մեկի մոտ անմիզապահություն է զարգացել ծննդաբերությունից հետո, մյուսը դա կապում է ավելորդ քաշի, իսկ ոմանք՝ տարիքի հետ: Ինչպե՞ս հաղթահարել անմիզապահությունը, ինչ հետեւանքներով է հղի վերը նշված պաթոլոգիայի անտեսումը այս եւ «Բեգլարյան» կենտրոնում լավագույն արդյունքը արձանագրելու բացատիկ հնարավորությունների մասին «ԲԺՇԿԻ ՄՈՏ» հաղորդաշարի ժրջանակներում զրուցել ենք Ուրոգինեկոլոգներ Լուսինե Սահակյանի եւ Տիգրան Տեր-Իսահակյանի հետ:

Մասնագետները նախ արձանագրեցին. «Անմիզապահությունը դատավճիռ չէ, ոչ էլ կյանքին սպառնացող վտանգ, բայց կարող է իջեցնել կյանքի որակը` լրջագույն խնդիրներ առաջացնելով պացիենտին»:

Անմիզապահությունը կարող է պատճառվել ամենօրյա սովորույթներից, որևէ հիվանդությունից կամ ֆիզիկական խնդիրներից:

Բազմաթիվ մարդկանց մոտ կյանքի տարբեր դրվագներում ի հայտ է գալիս պատահական կամ քիչ քանակով մեզի ակամա արտահոսք:

Մյուսների մոտ փոքրից մինչև չափավոր քանակներով մեզի ակամա արտահոսքը կարող է ստանալ ավելի հաճախակի բնույթ: Այլ դեպքերում կարող է ամբողջովին կորել միզապարկի գործունեության հսկողությունը:

  • Սթրեսային անմիզապահություն. մեզի արտահոսք տեղի է ունենում, երբ դուք ճնշում եք գործադրում ձեր միզապարկի վրա՝ հազալիս, փռշտալիս, ծիծաղելիս, մարզվելիս կամ ինչ-որ ծանր բան բարձրացնելիս:
  • Շտոպ (ուրգենտ) անմիզապահություն. դուք ունեք միզելու հանկարծակի, ուժեղ ցանկություն, որին հաջորդում է մեզի ակամա կորուստը: Այլ կերպ ասած, սա միզարձակման սուր ցանկությունը զսպելու անկարողությունն է, որը երբեմն անվանում են գերակտիվ միզապարկ կամ անկայուն միզապարկ: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել հաճախ միզել, այդ թվում՝ ողջ գիշեր: Ուրգենտ անմիզապահությունը կարող է պայմանավորված լինել փոքր խնդիրներով, օրինակ՝ վարակով, կամ ավելի ծանր վիճակով, ինչպիսին է նյարդաբանական խանգարումը կամ շաքարային դիաբետը:

Ժամանակավոր անմիզապահություն

Որոշ ըմպելիքներ, մթերքներ և դեղամիջոցներ կարող են ազդել որպես միզամուղներ՝ խթանելով միզապարկը և ավելացնելով մեզի ծավալը: Դրանցից են՝

  • ալկոհոլ
  • կոֆեին
  • գազավորված ըմպելիքներ և հանքային ջրեր
  • արհեստական քաղցրացնող նյութեր
  • կծու բիբար

Կայուն անմիզապահություն

Անմիզապահությունը նաև կարող է հանդես գալ որպես կայուն վիճակ, որի պատճառը մեկ այլ ֆիզիկական խնդիրն է կամ փոփոխությունը:

  • Հղիություն. հորմոնային փոփոխությունները և պտղի քաշի ավելացումը կարող են բերել սթրեսային անմիզապահության:
  • Ծննդաբերություն. հեշտոցային ծննդաբերությունը կարող է թուլացնել միզապարկի գործունեությունն ապահովող մկանները, վնասել միզապարկի նյարդերը և օժանդակող հյուսվածքները՝ առաջացնելով կոնքի հատակի արտանկում (պրոլափս), երբ միզապարկը, արգանդը, ուղիղ աղիքը կամ բարակ աղին սովորական դիրքից շեղվում են դեպի ներքև և արտանկում հեշտոցի մեջ: Այսպիսի արտանկումները կարող են առաջացնել անմիզապահություն:
  • Տարիքային փոփոխություններ. տարիքի հետ միզապարկի մկանների ուժը թուլանում է, որը նվազեցնում է մեզը պահեստավորելու միզապարկի ունակությունը: Միաժամանակ, տարիքի հետ սկսում են ավելի հաճախանալ միզապարկի ակամա կծկանքները:
  • Ռիսկի գործոններ

    Կան բազմաթիվ գործոններ, որոնք բարձրացնում են անմիզապահության զարգացման ռիսկը։

    • Սեռ. կանանց շրջանում սթրեսային անմիզապահության հավանականությունն ավելի բարձր է: Հղիությունը, ծննդաբերությունը, դաշտանադադարը և կանացի նորմալ անատոմիան նպաստում են նման վիճակին։ Այնուամենայնիվ, շագանակագեղձի խնդիրներ ունեցող տղամարդկանց շրջանում բարձրանում է ուրգենտ (շտապ) և գերլցման անմիզապահության ռիսկը:
    • Տարիք. տարիքն առնելուն զուգընթաց միզապարկի և միզուկի մկանները կորցնում են տոնուսը: Տարիքի հետ նաև կրճատվում է միզապարկի կողմից պահվող մեզի քանակը և բարձրանում մեզի ակամա արտահոսքի հավանականությունը:
    • Ավելորդ քաշ. ավելորդ կիլոգրամները բարձրացնում են միզապարկի և շրջապատող մկանների վրա ճնշումը, որը թուլացնում է դրանք և թույլ տալիս, որ հազալիս կամ փռշտալիս մեզն արտահոսի:
    • Ծխախոտի օգտագործում. ծխախոտը կարող է բարձրացնել անմիզապահության ռիսկը:
    • Ընտանեկան պատմություն (անամնեզ). եթե ընտանիքի անդամներից մեկնումեկի մոտ առկա է անմիզապահություն (հատկապես ուրգենտ բնույթի), մյուսների մոտ անմիզապահության զարգացման ռիսկը բարձրանում է:
    • Որոշ հիվանդություններ. նյարդաբանական հիվանդությունը կամ դիաբետը կարող են բարձրացնել անմիզապահության ռիսկը: 
      • Եթե Ձեզ մոտ նկատելի են վերը նշված խնդիրներից եւ որեւէ մեկը, ապա մի՛ հապաղեք  դիմեք «Բեգլարյան» բկ, որտեղ պրոֆեսիոնալ մասնագետները ժամանակից մեթոդների կիրառմամբ, քիչ ինվազիվ միջոցներով կլուծեն Ձեր ցանկացած առողջական խնդիր:
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան