Չգիտեմ, ինչու տրանսֆերային արժեքս չի թանկացել. Զախարյան
Սպորտ
Ռուսաստանի հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն անդրադարձել է իր տրանսֆերային արժեքին, որը մնացել է անփոփոխ և կազմում է 15 միլիոն եվրո.
«Չգիտեմ՝ ինչու տրանսֆերային գինս չի թանկացել «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելուց հետո: Լավ է, որ չի նվազել: Բայց, եթե ռուբլիի կուրսով նայենք, այդուհանդերձ տրասնֆերային գինս թանկացել է»,- Զախարյանի խոսքը մեջբերում է «Спорт Экспресс»-ը։
Հարցին, թե մինչև այս պահը որն է իր կարիերայի գլխավոր նվաճումը, հայ ֆուտբոլիստը պատասխանել է․ «Երևի, «Ռեալ Սոսյեդադի» պես թիմ տեղափոխվելն ու Չեմպիոնների լիգայում նորամուտը։ Կառանձնացնեմ «Ինտերի» դեմ խաղը։ Երևի, այս պահին դա է իմ գլխավոր հաջողությունը»։
https://iravunk.com/sim/?p=278991&l=am/