Իսպանական ակումբը կփորձի Սպերցյանի տրանսֆերը ձեռք բերել ամռանը
Սպորտ
Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամռանը կարող է տեղափոխվել «Ժիրոնա»։ Այս մասին հայտնում է «РБ Спорт»-ը։
Նշվում է, որ իսպանական ակումբը կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ առաջին անգամ կապ է հաստատել այս տարվա հունվարին: Սակայն RP գործակալությունը, որի հետ համագործակցում է Սպերցյանը, փորձել է աշխատել նրա Իտալիա տեղափոխվելու վրա:
Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026թ․ ամառ։
https://iravunk.com/sim/?p=278990&l=am/