Մահացել է հայտնի մեկնաբան Վասիլի Ուտկինը
Սպորտ
52 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի մեկնաբան, լրագրող և «Էգրիսի» ֆուտբոլային թիմի սեփականատեր Վասիլի Ուտկինը։
Ըստ նախնական տեղեկությունների` մեկնաբանի մահվան պատճառ է դարձել թոքային էմբոլիան։ Մարտի 19-ին Ուտկինն անհապաղ հոսպիտալացվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուտկինի մոտ ախտորոշվել է աթերոսկլերոզ։ Նրա քաշը գերազանցել էր 200 կգ-ը։
https://iravunk.com/sim/?p=278988&l=am/