«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կոնսերվատորիան բուհ չէ, այլ երաժշտի տունն է, ի վերջո, Կոմիտասի տունն է. Վարդան Խաչատրյան

Մշակութային

«Իրավունք»-ը զրուցել է օպերային երգիչ-դերասան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ, ով նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանող է:

— Ե՞րբ եք սկսել զբաղվել երաժշտությամբ։

— Նշեմ,որ դեռ փոքր տարիքից երաժշտությունը եւ հատկապես թատրոնը մեծ տեղ են զբաղեցրել իմ կյանքում, սերս շատ մեծ է եղել։ Հիշում եմ՝ երբ շատ փոքր էի, 4-5 տարեկան հասակում պարբերաբար արտաբերում էի` «օպերա» բառը, թեեւ չիմանալով եւ երբեւիցե լսած չլինելով։ Շատ հետաքրքիր եւ առեղծվածային է չտեսած, չլսած այդ երեւույթի մասին խոսելն ու ցանկանալը, եւ այդպես ծնողներիս խնդրեցի ինձ Օպերային թատրոն տանեն: Բայց, ի վերջո, առաջին անգամ ես ինքս գնեցի տոմս եւ գնացի ներկայացման։ Թատրոնի եւ երաժշտության հանդեպ սերը շատ մեծ էր, տանը, ավտոտնակում, ամեն հնարավոր տեղում ստեղծում էի թատերական բեմ եւ որոշ բեմադրություններ անում։ Այդ ամենը տեսնելով՝ մայրս որոշեց ինձ ընդունել Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոց։ Երկու տարի անց՝ կրթությունս շարունակեցի Ձայնի պահպանման դպրոցում, այնուհետեւ Չայկովսկու անվան դպրոցում՝ ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային երգիչ, երջանկահիշատակ Միքայել Հովակիմյանի դասարանում: Ճանապարհը տարավ դեպի կոնսերվատորիա։ Այդ ճանապարհը ես տեսել էի դեռ երաժշտական դպրոցի 1-ին դասարանից։ Այժմ սովորում եմ կոնսերվատորիայում եւ վարպետության դասեր եմ վերցնում ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանից։

— Ի՞նչ համերգներ, ներկայացումներ եք ունեցել, եւ առաջիկայում ի՞նչ է սպասվում։

— Համերգներով սկսել եմ հանդես գալ 2023 թվականից։ Առաջին համերգը  «Տաղարան» համույթի հետ էր, որին հաջորդեց ինձ համար շատ կարեւոր մի իրադարձություն, ստացա առաջարկ ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանից՝ մարմնավորելու Օրփեոսի կերպարը «Գլյուկի Օրփեոս եւ Էվրիդիկե» օպերայում։ Դեբյուտը կայացավ իբրեւ օպերային երգիչ կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում, իսկ ներկայացման դիրիժորն էր ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը։ Ամիսների աշխատանքը տվեց իր պտուղները, շատ մեծ փորձառություն ձեռք բերեցի անվանի արտիստների հետ աշխատելով։ Այժմ սկսել եմ իմ ուժերով կազմակերպել համերգներ, որը հնարավորություն կտա ինձ եւ այլ սկսնակ երգիչների ներկայանալ, փորձ ձեռք բերել պրոֆեսիոնալ բեմում եւ, իհարկե, Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում ներկայացնել որակյալ երաժշտություն։ Առաջին համերգային ծրագիրը տեղի ունեցավ փետրվարի 27-ին Երեւանում, ծրագրում ներկայացվեցին հայ դասական երաժշտության գոհարները, համերգը ներկայացվեց նաեւ էջմիածնում: Դե իսկ մարտի 21-ին նաեւ Գյումրիում։ Առաջիկայում սպասվում են նոր համերգային ծրագրեր։

— Որպես իր առաջին քայլերը սկսած արտիստ՝ ի՞նչ խնդիրների եք բախվում եւ դրանց լուծումը ինչպես ե՞ք պատկերացնում։

— Թերեւս մեծ խնդիրը, որին բախվում ենք, չունենալն է կազմակերպություն, որը կզբաղվի համերգների կազմակերպմամբ եւ հնարավորություն կտա երիտասարդ երգիչներին փորձ ձեռք բերել։ Կոնսերվատորիայի ուսանողների մեծ մասն ունի այդ խնդիրը: Եթե որոշ ուսանողների բախտը բերում է, տարին գոնե 1-2 անգամ դասարանական համերգով դուրս են գալիս բեմ: Սակայն միայն դասարանում երգելը քիչ է, երգիչը պիտի պրոցեսի մեջ լինի եւ բեմում թրծվի։ Քանի որ այսօր բացակայում է այդ կազմակերպությունը, թեպետ մեծ դժվարությամբ, որովհետեւ չունեմ ոչ մի ֆինանսավորում, ինքս փորձում եմ կազմակերպել պարբերաբար համերգներ եւ դուրս գալ բեմ։ Այսօր մեզ շատ անհրաժեշտ է այդ համերգային կազմակերպությունը։

— Որպես բուհի ուսանող` ի՞նչ կարծիք ունեք՝ կոնսերվատորիան ակադեմիական քաղաք տեղափոխելու վերաբերյալ:

— Կարծիքս կիսում եմ բուհի մյուս ուսանողների հետ։ Իհարկե, ողջունելի է, որ կառավարությունը մտածում է կրթության մասին, նոր ակադեմիական քաղաք է ստեղծում։ Բայց այդ ամենն ընդունելի կլիներ միայն այն դեպքում, երբ պահպանվեր հիմքը եւ առանց ոչնչացնելու արդեն 102 տարի ստեղծվածը, կառուցել նորը։ Կոնսերվատորիան բուհ չէ, այլ երաժշտի տունն է, ի վերջո, Կոմիտասի տունն է, եւ ես, որպես կոնսերվատորիայի ուսանող, դեմ եմ կոնսերվատորիայի տեղափոխմանը, թե ինչու եմ դեմ, արդեն մանրակրկիտ ներկայացվել են պատճառները։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան