Նիկոլը ցույց տվեց, որ ինքն անշարժ գույքի բրոկեր է. Կարապետ Պողոսյան

Տեսանյութեր

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ, «Իրավունք TV»-ի տաղավարում անդրադառնալով Տավուշի սահմանամերձ գյուղեր Նիկոլ Փաշինյանի այցին,  նշեց, որ վերջինս ցույց տվեց իր բրոկեր տեսակը:

— Թող ներեն ինձ  անշարժ գույքի առեւտրով զբաղվող բոլոր բրոկերները, որ Նիկոլին համեմատում եմ իրենց հետ, որովհետեւ նա անհամեմատելի է` վատ իմաստով: Այո՛, Նիկոլը ցույց տվեց, որ ինքն անշարժ գույքի բրոկեր է, երկրի ղեկավար չէ: Նա տավուշցի էլ չէ, այն իր Հայրենիքը չէ: Նա գնացել էր Տավուշի սահմանամերձ գյուղեր` մարդկանց համոզելու, թե ձեր տները, ձեր հողը վաճառել եմ` խելոք դուրս եկեք, ձեզ էլ իմ աշխատած փողից «փայ» կտամ: Բոլորովին էլ այս այցը ժողովրդավարության դրսեւորում չէր, ոչ էլ քաղաքական գործչի հոգատարություն էր: Ընդամենը նա հերթական գործարքն է կատարել եւ այդ գործարքը հաջողության հասցնելու համար` պետք է մարդկանց համոզել, որ իրենց տներից դուրս գան: Մյուս դեպքերում, օրինակ, Արցախի ազատագրված տարածքներում ամեն ինչ այլ էր, կոնկրետ պայմանավորված ռազմական գործողությունների, զոհերի արյան գնով տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Իսկ Տավուշի պարագայում նաեւ թշնամու համար է շատ դժվար գրավել, որովհետեւ այնտեղ թե՛ բնութունը, թե՛ տարիներ շարունակ իրականացված ինժեներական աշխատանքները, դիրքերը շատ ավելի ամուր են: Եվ այստեղ հողեր հանձնելու համար Փաշինյանն ընդամենը մեկ տարբերակ ունի` համոզել կամ վճարել մարդկանց, որպեսզի համաձայնեն դուրս գալ իրենց տներից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում