Ռուսական թատրոնում «Թագավորների խաղերը» ավարտվեց Happy birthday-ով

Մշակութային

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Ջեյմս Գոլդմանի պիեսի մոտիվներով բեմադրված «Թագավորների խաղերը» հերթական ներկայացումն այս անգամ ավարտվեց անակնկալ Happy birthday-ով: Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եւ ներկայացման բեմադրիչ Սուրեն Շահվերդյանն ազդարարեց Հենրի Երկրորդի դերակատար, ՀՀ վաստակավոր արտիստ ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ հոբելյանական տարեդարձի մասին:

60-ամյա արտիստին շնորհավորելու էին եկել թատերական գործիչներ, պետական այրեր, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ իր խոսքում նշեց, որ Ռ. Հակոբյանին վաղուց է ճանաչում եւ հիշում է նրա մուտքը ռուսական թատրոն՝ երջանկահիշատակ Ալեքսանդր Գրիգորյանի հրավերով: Ղազանչյանը հիշեց այդ տարիներին Ռոբերտ Հակոբյանի դերակատարմամբ «Փշրված շղթա», «Հիշատակման աղոթք» ներկայացումները: ՀԹԳՄ նախագահը թվարկեց նաեւ Հակոբյանի մոնոներկայացումները, որոնք մեծ հաջողություն են ունեցել երկրի սահմաններից դուրս եւս: Ընդգծեց, որ «Թագավորների խաղերը» վերջերս ներկայացվել է Վլադիվոստոկի Խաղաղօվկիանոսյան միջազգային թատերական երկրորդ փառատոնին:

Շնորհավորելով հոբելյարին՝ Ղազանչյանը դժվարությամբ արձանագրեց, որ տարիներն այսքան արագ են ընթանում եւ Ռոբերտ Հակոբյանն արդեն 60 տարեկան է: Մաղթեց դերասանին անսպառ էներգիա, քաջառողջություն եւ նոր ստեղծագործական վերելքներ, ապա ՀԹԳՄ ոսկե մեդալ հանձնեց նրան՝ թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառաությունների համար եւ հոբելյանի առթիվ:

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԿԱՐԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ եւս դատարկաձեռն չէր բեմում: Ռոբերտ Հակոբյանին թատրոնի կողմից հանձնվեց Ալեքսանդր Գրիգորյանի անվան հուշամեդալը: Ներիսյանը շնորհավորելով հոբելյարին՝ շեշտեց, որ Ա. Գրիգորյանի ավան հուշամեդալը հատուկ դեպքերում է շնորհվում, եւ այսօր այդ օրերից մեկն է:

Եզրափակիչ խոսքը հոբելյարինն էր. «Ուզում եմ շնորհակալություն ասել, սիրելի հանդիսատես, որ եկել էիք թատրոն եւ 1 ժամ 20 րոպե հետեւեցիք մեր խաղին: Շնորհակալություն ձեր ժպիտների համար, շնորհակալություն գործընկերներիս, թատրոնի ղեկավարությանը, որ որոշում կայացրեց նշելու հոբելյանս: Հուսամ, որ սա ավանդական կլինի թատրոնում եւ կնշվեն ոչ միայն իմ հոբելյանները»:

Ի դեպ, Ռ. Հակոբյանի տարեդարձի առթիվ հանդիսատեսին թատրոնն ընդունել է երաժշտության ուղեկցությամբ եւ կարմիր գորգով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=278922&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ