Բոլոր թիմերին էլ ի զորու ենք հաղթել.Հարոյան
Սպորտ
Մեկնարկել է Հայաստանի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաքը` Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերին ընդառաջ։ Հայաստանի ընտրանին այսօր բաց մարզում է անցկացրել, ինչից հետո թիմի ավագ Վարազդատ Հարոյանը պատասխանել է լրագրողների հետ.
«Պատրաստվում ենք լավ։ Դեռ երկու օր ենք հավաքի։ Այսօր վերլուծել ենք Խորվաթիայի դեմ խաղը։ Վաղվանից պատրաստվելու ենք Կոսովոյի դեմ խաղին: Երկու նման խաղաոճով մրցակից ունենք։ Կվերլուծենք մրցակիցներին: Տղաները լավ տրամադրվածությամբ են միացել հավաքականին։
Չէի ուզի հենց սկզբից խոսել Ազգերի լիգայի շանսերի մասին: Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը։ Բոլոր թիմերին էլ ի զորու ենք հաղթել»,- ասաց Հարոյանը:
https://iravunk.com/sim/?p=278919&l=am/