ՀԱՊԿ մեր գործընկերները պետք է հասկանան, որ մենք ունենք այլընտրանքի հնարավորություն․ Հովիկ Աղազարյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հեռանկարի մասին

Հանդիպում

<<Մեր քաղաքականությունը բազմավեկտոր քաղաքականություն է, հետեւաբար մեր արտաքին քաղաքականության վեկտորները ուղղված են աշխարհի բոլոր պետություններին։ Պետություններ կան, որ այդ վեկտորի ուղղվածությունը զրոին մոտ է, իսկ պետություններ կան, որ այդ վեկտորի մեծությունները արժեքը շատ մեծ է։ Ռուսաստանի հետ այդ վեկտորի հետ մեծության արժեքը շատ մեծ է, բայց մենք ունենք նաեւ արժեքավոր վեկտորներ դեպի Եվրոպա։ Եվ այս պատմական ժամանակահատվածում կախված տվյալ պահի կոնյուկտուրայի աշխարհաքաղաքական ուղղություններից այս կամ այն վեկտորի մեծությունները կարող է փոխվել՝ փոքրանա կամ հակառակը։ Հիմա ՌԴ-ի հետ մեր արտաքին վեկտորի մեծությունը չի զրոյացել, բայց ահագին փոքրացել է։ Զրո չի դառնա, բնականաբար, երբեք, բայց թե հետագայում կմեծանա, թե ոչ, կախված է ընթացիկ զարգացումներից>>,-<<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հեռանկարին եւ դրա հետեւանքներին, ասաց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

-Պարոն Աղազարյան, ՀՀ-ն նշում է, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, բայց չէ՞ որ ՀԱՊԿ պաշտոնական կայքում կա հստակ նշված ՀՀ տարածքը, գումարած դրան գոյություն ունի Ալմա Աթայի հռչակագիրը։

-Բա ինչո՞ւ չեն պաշտպանում, դե թող պաշտպանեին, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժել էր ՀՀ տարածք։  Մենք դիմել ենք, բայց իրենք ասել են, որ դեռ պետք է ճշգրտվի, բա ոնց են ճանաչել։ Այնպես որ սա շատ նուրբ հարց է, եւ մեր արձագանքը այնպիսինն է ինչպիսին կա։ Հիմա թող ՀԱՊԿ-ը պատասխանի հստակ մեր հարցերին, հետո կմտածենք մնացածի մասին։ ՀԱՊԿ մեր գործընկերները պետք է հասկանան, որ մենք միշտ ունեցել ենք ու այսօր էլ ունենք այլընտրանքի հնարավորություն, ու եթե մեր գործընկերները չկատարեն իրենց պարտավորություններն ու պարտականությունները (ոչ թե մենք խնդրենք իրենց, այլ իրենք պարտավոր են կատարել իրենց պարտականությունները), ապա ես, որպես ԱԺ պատգամավոր, ում շատ-շատերը համարում են ռուսամետ քաղաքական գործիչ, հնարավորության դեպքում կբարձրացնեմ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր հետագա գործունեության նպատակահարմարության հարցը։

 

 

https://iravunk.com/sim/?p=278822&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ